ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Աշխարհաքաղաքական մեծ փոթորիկ է

Աշխարհաքաղաքական մեծ փոթորիկ է
22.09.2023 | 07:27

Եթե հակիրճ ասեմ, ապա թե՛ ավելի վաղ անցյալում, և թե՛ հատկապես վերջին մի քանի տարիների իմ գրեթե բոլոր գրառումներն ու եթերները ուղղված են եղել մարդկանց մեկ բան համոզելուն, որ Ռուսաստանը եղել է, կա և կլինի մեր միակ բարեկամն աշխարհում։

Ինչու՞։

Ինձ համար դա այդպես է, որովհետև Հայաստանն ու հայ ժողովուրդը այսօր կան և հասել են 21-րդ դար միայն Ռուսաստանի շնորհիվ։ Ես դա հիշում եմ, չեմ մոռանա և չեմ ուրանա։ Սակայն, նույն ձևով մտածող մարդկանց Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել, այնքան քիչ են։ Եվ հաջորդ ասելիքս այդ փոքրաթիվ մարդկանց չի վերաբերում, այլ մյուս մեծամասնությանը։

Ասեմ շատ կարճ։

Աշխարհում մեծ աշխարհաքաղաքական փոթորիկ է, որտեղ մեզ նման փոքր պետությունների համար ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյի է հավասար։

Միակ պետությունը, որը ցանկանում է և պատրաստ է (առաջին հերթին՝ իր շահերից ելնելով), այդ փոթորկի պայմաններում, մեզ իր տանիքի տակ վերցնել, դա Ռուսաստանն է։

Արևմուտքը փորձել է, փորձում է և փորձելու է Հայաստանին դուրս հանել Ռուսաստանի տանիքի տակից, հեռու տանել նրանից, օգտագործել և վերջում զոհաբերել։

Սակայն, այստեղ կա մի նրբություն։ Ռուսաստանի տանիքը միայն հայերիս համար չի նախատեսված, այլ նաև՝ Ադրբեջանի և հետխորհրդային այլ պետությունների։ Դրա համար էլ Ռուսաստանը, իր տանիքի տակ գտնվողների միջև պետք է պահի շահերի հավասարակշռություն։ Դա Ռուսաստանի տանիքի տակ գտնվելու պայմաններից մեկն է։

Եթե մենք, Արևմուտքի կողմից խաբվելով, մտածում ենք, որ կարող ենք առանց Ռուսաստանի տանիքի ողջ մնալ այսօրվա ավերիչ փոթորկի պայմաններում, ապա դա մեր իրավունքն է, սակայն բոլոր կորուստների պատասխանատվությունը մեզ վրա է ընկնում, քանզի այլ տանիք, բացի Ռուսաստանից, գոյություն չունի։

Եվ այն, որ համաշխարհային այս փոթորկի ու ցնցումների պայմաններում, Ռուսաստանը չի մոռանում և պատրաստ է հայ ժողովրդին վերցնել իր բազմազգ տանիքի տակ, հենց դա էլ նրան բարեկամ է դարձնում։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 1326

Մեկնաբանություններ