ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հիբ­րի­դա­յին պա­տե­րազմ՝ ան­տե­սա­նե­լիի դեմ

Հիբ­րի­դա­յին պա­տե­րազմ՝ ան­տե­սա­նե­լիի դեմ
31.03.2020 | 00:09
Վեր­ջա­պես վեր­ջա­ցավ մար­տը՝ ա­մե­նաեր­կար ա­մի­սը օ­րա­ցույ­ցում, երբ հար­կադր­ված ես կամ նս­տել տա­նը, կամ աշ­խա­տա­վայ­րում, ու փո­ղո­ցը դառ­նում է… ե­րա­զանք: Ով ինչ­պես ան­վա­նի ու ինչ վի­ճա­կագ­րու­թյան ա­պա­վի­նի՝ փաս­տա­ցի մարդ­կու­թյու­նը հիբ­րի­դա­յին պա­տե­րազ­մի մեջ է ան­տե­սա­նե­լիի դեմ: Ո­մանց կար­ծի­քով՝ հիբ­րի­դա­յին պա­տե­րազմն ու­նի իր «հր­ձիգ­նե­րը», ու ի­րա­կա­նում մարդ­կու­թյան մի մա­սը կռ­վում է մյու­սի հետ՝ հա­նուն իր քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան տա­րած­ման ու տն­տե­սա­կան շա­հա­բաժ­նի ա­վե­լաց­ման: Գու­ցե: Իսկ գու­ցե ոչ: Ինձ ա­ռանձ­նա­պես չեն մխի­թա­րում տվյալ­նե­րը, որ ա­մեն տա­րի աշ­խար­հում գրի­պով հի­վան­դա­նում է 1 մի­լիարդ մարդ ու կես մի­լիո­նը մա­հա­նում է, և ոչ ոք SOS չի ազ­դա­րա­րում: Ոչ էլ մխի­թա­րում է, որ ա­մեն տա­րի ու ա­մեն ա­միս, ա­մեն օր աշ­խար­հում հա­զա­րա­վոր մար­դիկ են մեռ­նում քաղց­կե­ղից, սիր­տա­նո­թա­յին ու այլ հի­վան­դու­թյուն­նե­րից: Կամ՝ վթար­նե­րից: Հե­տո ի՞նչ: Դա չի նշա­նա­կում, որ կո­րո­նա­վի­րուսն էլ պի­տի ա­վե­լաց­նի մահ­վան վի­ճա­կագ­րու­թյու­նը: Մալ­թու­սի տե­սու­թյունն էլ ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րից չեմ ըն­դու­նել ու չեմ ու­զում հաս­կա­նալ: Մենք փաս­տա­ցի ապ­րում ենք եր­կու շո­կե­րի միջև՝ կո­րո­նա­վա­րա­կի և կո­րո­նա­վա­խի:
Կո­րո­նա­վա­րա­կը ոչ միշտ է մա­հա­ցու, կո­րո­նա­վա­խը ընդ­հան­րա­պես մա­հա­ցու չէ, բայց կաշ­կան­դում է, կա­մազր­կում ու կան­խում դի­մադ­րու­նա­կու­թյու­նը:
Ցա­վոք, Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րուսն ար­դեն ու­նի իր շի­րիմ­նե­րը: Եվ փա՜ռք Աստ­ծո, որ ա­պա­քին­ված­ներն ու ա­պա­քին­վող­ներն ա­վե­լի շատ են: Հի­մա Հա­յաս­տա­նը, ինչ­պես աշ­խար­հի բո­լոր եր­կր­նե­րը, կանգ­նած է մեկ հիմ­նա­կան հար­ցի ա­ռաջ՝ հա­նուն մարդ­կանց ա­ռող­ջու­թյան շա­րու­նա­կե՞լ հա­մա­ճա­րա­կի հա­կազդ­ման կուր­սը՝ պահ­պա­նե­լով ու եր­կա­րաց­նե­լով ար­տա­կարգ դրու­թյու­նը, ա­զատ տե­ղա­շար­ժի սահ­մա­նա­փա­կում­նե­րը, որ կազ­մա­լու­ծում են տն­տե­սու­թյու­նը, թե՞ վե­րաց­նել սահ­մա­նա­փա­կում­նե­րը՝ տն­տե­սա­կան կյան­քը վե­րա­դարձ­նել բնա­կա­նոն հուն, բայց ռիս­կի տակ դնել մարդ­կանց ա­ռող­ջու­թյու­նը։ Եվ-և-ը չի կա­րող եր­կար տևել՝ ոչ հա­սա­րա­կու­թյու­նը, ոչ տն­տե­սու­թյու­նը չեն դի­մա­նա: Չի­նա­կան «Huawei Technologies Co.»- ի 150000 աշ­խա­տա­կից­նե­րի 90 տո­կոսն աշ­խա­տան­քի է վե­րա­դար­ձել: Ըն­կե­րու­թյու­նը վեր­սկ­սել է գոր­ծու­նեու­թյան մի մա­սը փետր­վա­րի 3-ին, երբ Չի­նաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը թույլ է տվել ար­տադ­րու­թյուն սկ­սել կարևոր ճյու­ղե­րում: Գեր­մա­նա­կան «Ֆոլ­կս­վա­գե­նը»՝ եր­կա­րաց­րել է չաշ­խա­տե­լու ժա­մա­նա­կը: ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը հայ­տա­րա­րել էր, որ ապ­րի­լի 12-ից՝ Զատ­կից հե­տո, ԱՄՆ-ը կվե­րա­դառ­նա կյան­քի բնա­կա­նոն ռե­ժի­մի, բայց ե­րեկ ա­սել է. «Մենք եր­կա­րաձ­գում ենք մեր հանձ­նա­րա­րա­կան­նե­րը մինչև ապ­րի­լի 30-ը, մենք կա­րող ենք ակն­կա­լել, որ մինչև հու­նի­սի 1-ը ար­դեն կլի­նենք վե­րա­կան­գն­ման ճա­նա­պար­հին»:
Մաս­նա­գետ­նե­րը չեն բա­ցա­ռում, որ ԱՄՆ-ում կո­րո­նա­վի­րու­սի հա­րու­ցած թո­քա­բոր­բից կմա­հա­նա 100-200000 մարդ, բայց նույ­նիսկ Նյու Յոր­քում, որ վա­րա­կի ա­մե­նա­մեծ կենտ­րո­նա­ցումն ու­նի, կա­րան­տին չկա: ԱՄՆ-ը նաև հա­մաշ­խար­հա­յին ա­ռա­ջա­տա­րի դերն է վե­րա­կանգ­նում՝ հայ­տա­րա­րե­լով կո­րո­նա­վի­րու­սից տու­ժած եր­կր­նե­րին 240 մի­լիոն դո­լար օգ­նու­թյան մա­սին: 1,1 մի­լիոն կտր­վի Հա­յաս­տա­նին: ԱՄՆ իշ­խա­նու­թյուն­նե­րի սահ­մա­նա­փա­կում­նե­րի պատ­ճա­ռով կտ­րուկ ա­վե­լա­ցել է գոր­ծա­զուրկ­նե­րի թի­վը: Մար­տի 16-21-ը նպաս­տի հա­մար դի­մել է 3,28 մի­լիոն մարդ, որ ռե­կոր­դա­յին ցու­ցա­նիշ է ըստ աշ­խա­տան­քի նա­խա­րա­րու­թյան` 1967-ից հրա­պա­րակ­վող հաշ­վետ­վու­թյուն­նե­րի: Գոր­ծազր­կու­թյան նպաս­տի հա­մար դի­մած­նե­րի թի­վը 211000-ից հա­սել է 3,28 մի­լիո­նի: Տն­տե­սա­գետ­նե­րի կար­ծի­քով՝ կա­րող է հաս­նել 4,4 մի­լիո­նի: Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար Թեդ­րոս Գեբ­րեյ­սու­սը հայ­տա­րա­րել է, որ քա­ղա­քա­ցի­նե­րի ինք­նա­մե­կու­սա­ցու­մը և տե­ղա­շար­ժի սահ­մա­նա­փա­կում­նե­րը չեն օգ­նի ամ­բող­ջո­վին վե­րաց­նել կո­րո­նա­վի­րու­սի պան­դե­միան, կօգ­նեն ժա­մա­նակ շա­հել հի­վան­դու­թյան տա­րած­ման դեմ պայ­քա­րում, բայց բա­վա­րար չեն մարդ­կանց կյան­քը փր­կե­լու հա­մար: «Դուք ստեղ­ծել եք հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի պա­տու­հան: Բայց հարցն այն է, թե ինչ­պես եք օգ­տա­գոր­ծում»,- ա­սել է նա ու կոչ ա­րել բա­րե­լա­վել ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը և վե­րա­պատ­րաս­տել բժշ­կա­կան անձ­նա­կազ­մին, բա­ցա­հայ­տել վա­րա­կա­կիր­նե­րին և ա­վե­լաց­նել կո­րո­նա­վի­րու­սի թես­տե­րի քա­նա­կը:
«Այս մի­ջոց­նե­րը կօգ­նեն ոչ միայն դա­դա­րեց­նել վի­րու­սի տա­րա­ծու­մը, այլև կան­խել են հա­մա­ճա­րա­կի վեր­սկ­սու­մը բո­լոր սահ­մա­նա­փա­կում­նե­րը վե­րաց­նե­լուց հե­տո»,- ա­սել է Գեբ­րեյ­սու­սը: «Ե­թե դուք վե­րա­բա­ցեք դպ­րոց­ներն ու ձեռ­նար­կու­թյուն­նե­րը, միայն կր­կին փա­կե­լու հա­մար»,- նա­խազ­գու­շաց­րել է նա: Աշ­խար­հում պա­րե­նա­յին շու­կա­ներն ա­պա­հով­ված են, բայց կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման պատ­ճա­ռով խան­գար­ման մտա­հո­գու­թյունն ա­ճում է, նա­խազ­գու­շաց­րել է FAO-ի (ՄԱԿ-ի Պա­րե­նի և գյու­ղատն­տե­սու­թյան կազ­մա­կեր­պու­թյուն) գլ­խա­վոր տնօ­րեն Ցյոյ Դո­նյու­յը: Նա կոչ է ա­րել G20-ի ղե­կա­վար­նե­րին մի­ջոց­ներ ձեռ­նար­կել՝ COVID-19 հա­մա­ճա­րա­կի ըն­թաց­քում գլո­բալ սնն­դի հա­մա­կար­գե­րի նոր­մալ ըն­թաց­քի հա­մար: Նա ըն­դգ­ծել է՝ խիստ մե­կու­սա­ցու­մը և տե­ղա­շար­ժի սահ­մա­նա­փա­կու­մը կա­րող են խախ­տել սնն­դի ար­տադ­րու­թյու­նը, վե­րամ­շա­կու­մը, մե­ծա­ծախ մա­տա­կա­րա­րու­մը և վա­ճառ­քը ազ­գա­յին և մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կով: Դա կա­րող է «ուղ­ղա­կի և լուրջ» ազ­դե­ցու­թյուն ու­նե­նալ նրանց վրա, ում տե­ղա­շար­ժը սահ­մա­նա­փակ է: Մար­տի 26-ին G20-ի եր­կր­նե­րը տե­սա­հա­մա­ժո­ղով ա­րե­ցին՝ քն­նար­կե­լու վի­ճա­կը: Եվ հա­վաս­տիաց­րին, որ ա­մեն ինչ կա­նեն ճգ­նա­ժա­մը հաղ­թա­հա­րե­լու հա­մար՝ խոս­տա­նա­լով 5 տրի­լիոն դո­լարի ներդ­րում­ներ տն­տե­սու­թյու­նում: Այդ մի­ջոց­ներն ուղղ­վե­լու են սո­ցիա­լա­կան, տն­տե­սա­կան, ֆի­նան­սա­կան խն­դիր­նե­րի վե­րաց­մա­նը: ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տինն ա­ռա­ջար­կեց սա­ռեց­նել տն­տե­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րը, որ եր­կր­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն կտա ար­դյու­նա­վետ պայ­քա­րել հա­մա­ճա­րա­կի դեմ: «Ի վեր­ջո՝ խոս­քը մարդ­կանց կյան­քի մա­սին է, մարդ­կանց ապ­րե­լու կամ մեռ­նե­լու հար­ցը զուտ մար­դա­սի­րա­կան հարց է»,- G20 տե­սա­կոն­ֆե­րան­սում ա­սաց Պու­տի­նը: Բայց ԱՄՆ-ը մտա­դիր չէ պատ­ժա­մի­ջոց­նե­րը հա­նել ոչ ՌԴ-ից, ոչ Ի­րա­նից, ոչ Հյու­սի­սա­յին Կո­րեա­յից: ՈՒ դա պան­դե­միա­յի պայ­ման­նե­րում մահ­վան դա­տավ­ճիռ կա­րող է դառ­նալ: Թեև ամ­փո­փիչ հայ­տա­րա­րու­թյան մեջ հաս­տատ­վեց մաս­նա­կից­նե­րի հա­վա­տար­մու­թյու­նը՝ «մարդ­կանց կյան­քը փր­կե­լու, նրանց ե­կա­մուտ­նե­րի ու աշ­խա­տա­տե­ղե­րի հա­մար պայ­քա­րե­լու, ֆի­նան­սա­կան կա­յու­նու­թյուն պահ­պա­նե­լու հա­մար»։ Այդ նպա­տա­կով եր­կր­նե­րը պատ­րաստ են «հան­դես գալ միաս­նա­կան ճա­կա­տով կո­րո­նա­վի­րու­սի պան­դե­միա­յի դեմ պայ­քա­րում»։ G20-ի ար­դյունք­նե­րից մե­կը հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րում ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և ԱՄՀ-ի հետ միա­սին հա­մա­տեղ ջան­քե­րի ներ­դր­ման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյունն է։ G20-ի մաս­նա­կից­նե­րը Ար­ժույ­թի մի­ջազ­գա­յին հիմ­նադ­րա­մին ու Հա­մաշ­խար­հա­յին բան­կին խնդ­րել են տե­ղե­կաց­նել պան­դե­միա­յի տն­տե­սա­կան հետևանք­նե­րի մա­սին, իսկ Աշ­խա­տան­քի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյա­նը՝ հետևել՝ ինչ­պե՞ս է կո­րո­նա­վի­րուսն ազ­դում բնակ­չու­թյան զբաղ­վա­ծու­թյան վրա աշ­խար­հում։ ՉԺՀ նա­խա­գահ Սի Ցզին­պի­նը կոչ է ա­րել չե­ղար­կել հար­կա­յին տուր­քե­րը, ա­պա­հո­վել ա­զատ ապ­րան­քա­փո­խա­նա­կու­թյուն՝ հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյու­նը խթա­նե­լու հա­մար։ «Հա­մա­վա­րա­կը լուրջ հար­ված է հասց­րել գլո­բալ ար­տադ­րու­թյանն ու պա­հան­ջար­կին։ Բո­լոր եր­կր­նե­րը պետք է միա­սին մակ­րո­քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րեն, որ խթան ստեղ­ծեն և դա­դա­րեց­նեն հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյան դան­դա­ղու­մը,- ա­սել է Սի Ցզին­պի­նը:- Անհ­րա­ժեշտ է վա­րել ար­դյու­նա­վետ հար­կա­բյու­ջե­տա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն, ու­ժե­ղաց­նել վե­րահս­կո­ղու­թյունն ու հա­մա­ձայ­նեց­վա­ծու­թյու­նը ֆի­նան­սա­կան ո­լոր­տում և հա­մա­տեղ պաշտ­պա­նել գլո­բալ ար­տադ­րա­կան շղ­թա­նե­րի կա­յու­նու­թյու­նը»։
Մար­տի 26-ին տե­սա­հա­մա­ժո­ղո­վի էին հա­վաք­վել և ԵՄ ղե­կա­վար­նե­րը, բայց չկա­րո­ղա­ցան պայ­մա­նա­վոր­վել տն­տե­սա­կան ա­ջակ­ցու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րի մասշ­տաբ­նե­րի մա­սին՝ 2 շա­բաթ տա­լով հա­տուկ վար­կա­յին գծի օգ­տա­գործ­ման հար­ցի լուծ­մա­նը: Ըն­դգ­ծե­լով, որ պան­դե­միան ԵՄ-ի հա­մախ­մբ­ման հա­մար խն­դիր է, Գեր­մա­նիան ու Նի­դեր­լանդ­նե­րը դեմ էին հա­տուկ վար­կա­յին գծի օգ­տա­գործ­մա­նը: Հա­մե­նայն դեպս՝ 140 մի­լիոն եվ­րո հատ­կաց­վեց 17 նա­խագ­ծե­րի, որ կապ­ված են COVID-19-ի դեմ պայ­քա­րի հետ, նե­րա­ռյալ պատ­վաս­տա­նյու­թի մշա­կու­մը:
Իսկ Հա­յաս­տա­նու՞մ: Իսկ Հա­յաս­տա­նում, որ­քան էլ աբ­սուրդ է, չկա նույ­նիսկ գլ­խա­վոր հա­մա­ճա­րա­կա­բան, և դա նույն­պես հետ­հե­ղա­փո­խա­կան ձեռք­բե­րում­նե­րից է (թե­պետ սեք­սա­պա­թո­լոգ կա): Եվ ո­րով­հետև չկա գլ­խա­վոր հա­մա­ճա­րա­կա­բան, որ կհա­մա­կար­գեր բժիշկ­նե­րի մաս­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քը, թե կազ­մա­կեր­պա­կան, թե մաս­նա­գի­տա­կան հար­ցե­րով զբաղ­վում են ոչ բժիշկ­նե­րը: Իսկ ընդ­հան­րա­պես՝ կո­րո­նա­կյան­քը թե­լադ­րում է, որ ա­մեն եր­կիր ինքն է պա­տաս­խա­նա­տու պան­դե­միա­յից նվա­զա­գույն կո­րուստ­նե­րով դուրս գա­լու ռազ­մա­վա­րու­թյան ու մար­տա­վա­րու­թյան ընտ­րու­թյան հա­մար: Դր­սից օգ­նու­թյուն­ներ չեն լի­նե­լու, կամ լի­նե­լու են շատ քիչ, ինք­ներս պի­տի մեր խն­դիր­նե­րը լու­ծենք: Հի­մա գու­նա­բա­ժան­ման ու պո­պու­լիզ­մի ժա­մա­նա­կը չէ: Չին զբո­սաշր­ջիկ­նե­րը ե­թե ամ­բողջ Չի­նաս­տա­նից միա­ժա­մա­նակ ո­րո­շեին Ի­տա­լիա գնալ, այդ­պես չէին վա­րա­կի եր­կի­րը, ե­թե Ի­տա­լիա­յում իշ­խա­նու­թյան չլի­նեին պո­պու­լիստ­նե­րը: Եվ ե­թե պո­պու­լիստ­նե­րը լուրջ վե­րա­բեր­վեին ի­րենց իշ­խա­նու­թյա­նը: ՈՒ դա ընդ­հան­րա­կան դաս է ամ­բողջ Եվ­րո­պա­յի եվ­րաս­կեպ­տիկ­նե­րի ու պո­պու­լիստ­նե­րի հա­մար: Փաս­տա­ցի՝ կյանքն է ստի­պում հետ­հե­ղա­փո­խա­կան իշ­խա­նու­թյա­նը հա­մախմ­բու­մի քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել՝ գզ­րոց­նե­րում ա­մուր փա­կե­լով պի­տա­կա­վո­րումն ու իշ­խա­նու­թյուն-ընդ­դի­մու­թյուն խա­ղա­լը, երբ կշեռ­քի նժա­րին մարդ­կանց կյանքն է ու պե­տու­թյան կեն­սա­պա­հո­վու­մը: Անհ­նար է կան­խա­տե­սել, թե որ­քան կտևի COVID-19-ի հա­մա­ճա­րա­կը, մենք ա­նո­րո­շու­թյան փու­լում ենք ապ­րում: ԱՄՀ-ը հայ­տա­րա­րել է, որ ան­նա­խա­դեպ մեծ թվով եր­կր­ներ են դի­մել ֆի­նան­սա­կան օգ­նու­թյան խնդ­րան­քով: ԱՄՀ-ի նա­խա­գահ Կրիս­տա­լի­նա Գեոր­գիևան զգու­շաց­րել է՝ կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով այս տա­րի հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյունն ան­կում կար­ձա­նագ­րի: Ռե­ցե­սիան, դե­ֆոլ­տը, տն­տե­սա­կան ան­կու­մը օ­տար­նե­րի պատ­մու­թյուն­ներ չեն, կա­րող են գալ և Հա­յաս­տան, ինչ­պես ե­կավ կո­րո­նա­վի­րու­սը, որ, պարզ­վեց, լավ էլ կա­տա­ղած ու կծան շուն է: ՈՒ ա­ռանձ­նա­պես չի վա­խե­նում ոչ վար­չա­պե­տե­րից՝ Մեծ Բրի­տա­նիա­յի վար­չա­պետ Բո­րիս Ջոն­սո­նը և ար­քա­յազն Չառլ­զը կհաս­տա­տեն, ոչ էլ պա­րետ­նե­րից՝ հարց­րեք Տիգ­րան Ա­վի­նյա­նին: Պաշ­տո­նա­պես կա օ­րա­վար­ձով ապ­րող, թե չկա, պե­տու­թյու­նը պար­տա­վոր է կե­րակ­րել ԲՈ­ԼՈ­ՐԻՆ:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. «Այս հա­մա­վա­րա­կից ա­ռաջ մար­դիկ դրսևո­րել են ա­գա­հու­թյուն, ան­տե­սել են պա­տե­րազմ­նե­րը և ա­նար­դա­րու­թյու­նը, միայն շա­հույ­թով հե­տաքր­քր­ված՝ չեն լսել աղ­քատ­նե­րի լա­ցը, չեն լսել մեր տկա­րա­ցող մո­լո­րա­կի գան­գատ­նե­րը, մենք կար­ծում էինք, որ այդ­պես կա­րող ենք շա­րու­նա­կել, ու­զում էինք ա­ռողջ մնալ հի­վանդ աշ­խար­հում»,- ա­սել է Հռո­մի 83-ա­մյա պա­պը Սուրբ Պետ­րո­սի դա­տարկ հրա­պա­րա­կից դի­մե­լով հա­վա­տա­ցյալ­նե­րին Urbi et Orbi (քա­ղա­քին և աշ­խար­հին) քա­րո­զով, որ հն­չում է Սուրբ Ծնուն­դի և Հա­րու­թյան տո­նից ա­ռաջ: ՈՒ դա սար­սա­փե­լի տե­սա­րան էր՝ անձրևը, դա­տարկ հրա­պա­րա­կում միայ­նակ ծե­րու­նին, որ աշ­խար­հին հի­շեց­նում էր՝ «Մար­դիկ հի­մա մեկ նա­վա­կում են»: Մար­տի 28-ին՝ Վե­հա­փառ Հայ­րա­պե­տը ևս ծն­կա­չոք ա­ղո­թում էր Ս. Տր­դա­տի բաց խո­րա­նի ա­ռաջ ու Սուրբ Գրի­գոր Լու­սա­վոր­չի Ա­ջով օրհ­նում Հա­յոց աշ­խարհն ու ժո­ղովր­դին՝ հայ­ցե­լով Երկ­նա­վոր Տի­րոջ զո­րակ­ցու­թյունն ու օգ­նու­թյու­նը՝ աշ­խար­հին և ժո­ղովր­դին պա­տու­հա­սած հա­մա­վա­րա­կի դի­մագ­րավ­ման հա­մար, Վե­հա­փա­ռի պահ­պա­նիչ ու ա­մո­քիչ երկ­նա­ռաք ա­ղոթ­քը հա­վաս­տում էր. «Նա, ով հա­վա­տում և վս­տա­հում է Աստ­ծուն, չի վա­խե­նում կամ տա­րու­բեր­վում փոր­ձու­թյան փո­թոր­կա­հույզ ուժ­գին ա­լիք­նե­րից, և որ­պես ժայ­ռի վրա հաս­տատ­ված տուն, ո­րը հնա­րա­վոր չէ կոր­ծա­նել, մնում է ա­մուր ու հաս­տա­տուն, քան­զի նրա խա­րիս­խը Աստ­ծո հույսն է»: Ա­ռա­ջին ու վեր­ջին պատ­վի­րա­նը՝ մի վա­րակ­վիր ու մի վա­րա­կիր՝ սա է սյուր­վի­վա­լիստ­նե­րի կրե­դոն: Հու­սանք, որ ապ­րի­լը ապ­րե­լու ա­միս կլի­նի բո­լո­րիս հա­մար: Ողջ լե­րուք:
Դիտվել է՝ 8447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ