ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքում խառն են

Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքում խառն են
08.03.2020 | 16:30

Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքի երեք բարձրաստիճան անդամներ, այդ թվում՝ թագավոր Սալմանի եղբայրը, ձերբակալված են անհայտ պատճառներով՝ հաղորդել են New York Times-ը և Wall Street Journal-ը: Ձերբակալվածներից երկուսը թագավորության ամենաազդեցիկ մարդկանցից են: Wall Street Journal-ի տվյալներով՝ արքայի կրտսեր եղբայր Ահմեդ իբն Աբդուլ Ազիզը և նախկին թագաժառանգ Մուհամեդ իբն Նաիֆը: Երկուսն էլ տարբեր ժամանակներ գլխավորել են Ներքին գործերի նախարարությունը: New York Times-ը պնդում է, որ ձերբակալված է ևս մեկ արքայազն՝ Նավաֆ իբն Նաիֆը: Ձերբակալությունները եղել են ուրբաթ առավոտյան՝ դիմակավորված հատուկ ծառայությունները, որ թագավորական ընտանիքի անդամների տանը նաև խուզարկություններ են իրականացրել: Wall Street Journal-ը գրում է, որ պատրվակը պետական դավաճանության գործն է: Պաշտոնապես տեղեկությունը չի հաստատվել: Լրագրողները հաստատում են, որ ձերբակալությունների հետևում թագաժառանգ Մուհամեդ իբն Սալմանը կարող է լինել, որ փաստացի կառավարում է երկիրը: Իշխանությունները չեն մեկնաբանում: 2017-ին նրա հրամանով արդեն կալանավորվել են տասնյակ նախարարներ, գործարարներ ու արքայական ընտանիքի անդամներ՝ կոռուպցիայի կասկածանքով: Նրանց որոշ ժամանակ պահեցին Ritz Carlton հյուրանոցում, հետո ազատ արձակեցին: Ոչ պաշտոնական տվյալներով՝ երբ նրանք պետությանը վերադարձրին տասնյակ միլիարդ դոլարներ:
BBC


Հ.Գ. Թագավորների կյանքն էլ կյանք չէ: Սաուդյան Արաբիան արաբական աշխարհում առաջիններից մեկը փակեց սահմանները՝ կորոնավիրուսի պատճառով: Թագաժառանգ արքայազնը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ ինքը կառավարելու է հավերժ՝ այն հավերժության մեջ, որ իրեն տվել է ալլահը: Հավանաբար՝ հենց ալլահի աջակցությամբ էլ Մուհամեդ իբն Սալմանը այս անգամ էլ թագավորության գործերը առաջ է տանում: Սաուդյան Արաբիայում պետական դավաճանությունը պատժվում է մահապատժով կամ ցմահ բանտարկությամբ: Մուհամեդ իբն Սալմանը, թերևս, մաքրում է գահի ճանապարհը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ