Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Բոլոր լավ բաներն իրար հետ ենք արել»

«Բոլոր լավ բաներն իրար հետ ենք արել»
20.02.2009 | 00:00

ԱՐԾՐՈՒՆԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ
(ԱԺ ՕԵԿ խմբակցություն)

-Կրկին ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը չեն հաշտվում ձեռքբերումները հալալ կիսելու մտքի հետ։ Այդ ի՞նչ «ձեռքբերումներ» են։
-Ոչ մի ձեռքբերում։ Մենք համատեղ աշխատել ենք և ինչի էլ որ հասել ենք, համատեղ ուժերով է եղել։ Մենք չենք ասում` սա մերն է, այլ բոլոր լավ բաներն իրար հետ ենք արել։ Պետք չէ նաև ասել, թե ով առաջինն ասաց` ես։
-Արդյոք այսօրինակ դրսևորումների ի հայտ գալը չի՞ նշանակում, որ ՕԵԿ-ը կրկին վերադառնում է ընդդիմադիր դաշտ։
-Ասվածից նման բան հնարավոր չէ ենթադրել։ Վերջին հաշվով, մենք քաղաքական դժվար պայմաններում կոալիցիայի մաս կազմելու լուրջ որոշում ենք կայացրել` հանուն մեր երկրի հետագա զարգացման։ Նման եզրակացություն անելու ոչ մի հիմք չկա։ Կոալիցիան աշխատում է, նոր դրական քայլեր են կատարվում։
-ՕԵԿ-ի նման պահվածքը պայմանավորված չէ՞ քաղաքապետի ընտրություններով, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, ՕԵԿ-ը ցանկանում է առանձին թեկնածուով հանդես գալ։
-Ոչ, նման բան մենք երբեք չենք հայտարարել։ Չգիտեմ` ինչի՞ց եք նման եզրակացության եկել։ Պարզապես Հեղինե Բիշարյանը «Խորհրդարանական ժամի» ընթացքում ասել է այն, ինչին մենք փորձել ենք մեր ծրագրերով հասնել, որն էլ ներառված է կոալիցիոն ծրագրում։ Դա վա՞տ բան է։ Մենք մեր ընտրողին ասել ենք, թե ինչ խոստացել ենք, ուզում ենք անել։ Այսօր մի բան ենք անում, վաղը երկուսը կանենք, հետո` ավելի շատ։ Սա ենք ասում, այլ ոչ թե կոալիցիայի ողջ արածը «Օրինաց երկրին» ենք վերագրում։
-Արդեն պա՞րզ է` ՕԵԿ-ն առանձի՞ն, թե՞ կոալիցիայի հետ է մասնակցելու քաղաքապետի ընտրությանը։
-Ոչ, այդ մասին դեռևս քննարկում չի եղել։ Երբ ընտրության օրը կորոշվի` կքննարկենք։

Ռուզան Խաչատրյան

Դիտվել է՝ 2878

Մեկնաբանություններ