Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

26 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` «Ադրբեջանի հակահայկականության պատճառները պարզելու համար»

26 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ`  «Ադրբեջանի հակահայկականության պատճառները պարզելու համար»
25.09.2024 | 21:14

30-35 տարիների ընթացքում Արցախը հայության որոշ սեգմենտներին մեծ գումարներ էր բերում: Հարյուրավոր, միգուցե հազարավոր անձինք հարստացան Արցախի «հաշվին»: Դրանք գեներալներն են, քաղաքական և հասարակական գործիչները:

Արցախն այլևս չկա, սակայն Արցախի հաշվին մարդիկ շարունակում են հարստանալ: Այժմ արդեն նաև մնացած Հայաստանի հաշվին:

Օրինակ` որպես դրամաշնորհ, ԵՊՀ-ն շուրջ 26 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացրել պարզելու համար, թե «Ադրբեջանում 2020 թ. Արցախյան պատերազմից հետո որոնք են հակահայկական քաղաքականության գլխավոր խնդիրները, դրա հիմնական դրսևորումները, այդ քաղաքականության կառուցարկման և գործարկման հիմնական մեխանիզմներն ու օրինաչափությունները»:

Ընդ որում, դրամաշնորհը հատկացվել է 2024 թ. հունվարի 9-ին, երբ Արցախը չկար: Իսկ, եթե Արցախը չկա, ապա ի՞նչ իմաստ ունի ուսումնասիրել կամ «հասկանալ» Արցախի հետ ինչ-որ կերպ փոխկապակցված հակահայկականությունը: Նույն տրամաբանությամբ, կարելի է մի 100 000 ԱՄՆ դոլար հատկացնել պարզելու համար, ենթադրենք` Կիլիկիայի կամ Զեյթունի անկումից հետո Թուրքիայում հակահայկականության պատճառները:

Չէ, Ադրբեջանում կամ Թուրքիայում հակահայկականության պատճառները կարելի է ուսումնասիրել, սակայն հարց է առաջանում` ինչի՞ համար և ինչու՞ այդքան բարձր գնով:

Սովարաբար, ծրագրերը պետք է գործնական նպատակ ունենան: Այսինքն, եթե ուսումնասիրվում են Ադրբեջանում հակահայկականության պատճառները, ապա նպատակ է դրվում գործնականում վերացնել դրանք: Օրինակ, եթե հակահայկականության պատճառը Սյունիքն է, ապա ի՞նչ: Պետք է վերացնե՞նք Սյունիքը: Նույն օրինակը կարելի է բերել ոչ միայն Սյունիքի, այլև ողջ Հայաստանի համար: Այլ կերպ ասած` ինչու՞ են այդքան բարձր գնով փորձում «հասկանալ» Ադրբեջանում հակահայկականության պատճառները: Փոխարենը` ավելի լավ չէ՞ հասկանալ Հայաստանում հայկականության բացակայության պատճառները և գործնականում վերացնել դրանք:

Սակայն, դրամաշնորհներ տվողները լավ գիտեն, թե ում, ինչքան և ինչի համար են գումար տալիս: Սորոս Ջորջը ձեզ օրինակ:

«Ադրբեջանի հակահայկականության պատճառները պարզելու համար» ԵՊՀ-ից շուրջ 26 000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Մելքոնյան Ռուբենը: Վերջինս ԵՊՀ արևելագիտական ֆակուլտետի դեկանն է, «Հայաստան» դաշինքի անդամ է և ընդհանրապես, շատ հզոր ընդդիմադիր գործիչ է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ

脗陇脜鈥毭劼嵜嬎溍吢∶劼嵜偮っ呪€/other" rel="nofollow">Այլ
03.10.2024