«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

ՈՒկրաինայում կվերացվի որդեգրման գաղտնիությունը

ՈՒկրաինայում կվերացվի որդեգրման գաղտնիությունը
16.02.2014 | 01:16

ՈՒկրաինայում երեխաների իրավունքների նախագահական հանձնակատար Յուրի Պավլենկոն ներկայացրել է նոր օրինագիծ, որի համաձայն որդեգրման գաղտնիությունը կվերացվի և ամեն ինչ կկատարվի բացահայտ: Բացի այդ, ծնողները, ովքեր պատրաստվում են ընտանիք տանել երեխային, կուղարկվեն վերապատրաստման հատուկ դասընթացների:
Պաշտոնատար անձինք գտնում են, որ երեխան իրավունք ունի իմանալ իր որդեգրման մասին: Ավելին, նրան պարբերաբար կայցելեն հատուկ աշխատողներ, և կվերահսկեն տվյալ ընտանիքը: Պաշտոնյաների կարծիքով, երեխան վաղ թե ուշ իմանալու է, որ ինքը ոդեգրված է, և իմաստ չունի նրանից գաղտնի պահել այդ փաստը. «Եթե երեխայից մանուկ հասակում չթաքցնես իրողությունը և գրագետ ու ճիշտ պատմես ամեն ինչ, ապա հետագայում նրա մոտ հոգեկան հարվածը բացառվում է: Եվ ոչ միայն. ծնողներից որևէ մեկը, ով նույնպես մշտապես գտնվում է վախի մթնոլորտում, երեխային կպատմի նրա որդեգրման մասին. այժմ նրանք կձերբազատվեն այդ զգացումից», -ասել է Պավլենկոն` հավելելով, որ նախատեսվում է մշակել բրոշյուր, որը կօգնի ծնողներին «կառուցել» այդ զրույցը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 20628

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ