ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Հերիք չեղա՞վ, այ գյադաներ

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Հերիք չեղա՞վ, այ գյադաներ
21.11.2013 | 14:28

Ո՞վ կարող է Ծերեթելի խաչմերուկի մոտ գտնվող N, N շենքերի N, N բնակարաների ընտանիքներին համոզել, որ ազատ, անկախ պետությունն ավելի լավ է, քան սովետական գարշելի, գաղութատիրական կայսրությունն էր: Այդ անպետք կայսրությունն այս մարդկանց շատ տարիներ առաջ անհատույց բնակարան էր հատկացրել և այդ բնակարանում մեկուսի հանգստանալու, ճաշելու, քնելու անձեռնմխելի իրավունք: Հիմա նրանք ապրում են ազատ. անկախ երկրում, բայց մի քանի օր հետո ոչ մի կերպ չեն կարողանալու ազատորեն տնօրինել իրենց այդ իրավունքը: Բանն այն է, որ ինչ - որ տգետ թերուսներ որոշել են, թե անմիջապես նրանց պատուհաններին կիպ անհրաժեշտ է կառուցել հետիոտնային կամուրջ, որի ներքևում մայթի լայնության կեսից ավելին պետք է զբաղեցնեն աստիճանները, իսկ աստիճաններով բարձրացող - իջնողների աչքը մշտապես պետք է տնկված լինի խեղճ մարդկանց բնակարանների մեջ: Տեսե՞լ եք , որ գարշելի Սովետն այսպիսի բան հանդուրժեր: Հերիք չեղա՞վ, այ գյադաներ: Ո՞վ է ասել, որ բոլորովին չծանրաբեռնված խաչմերուկում հետիոտնին պետք է ստիպել փողոցի վերևով քայլել, եթե նրա անցումը կարգավորում են լուսակիրները: Կամ, եթե որոշել էիք կառուցել, էդքան դուխ չունեի՞ք, որ կողքի «Սիթիի» պատուհաններին կից կառուցեիք:

Դիտվել է՝ 2178

Մեկնաբանություններ