-
22.04.2024|
13:38
Նիկոլական քարոզչականը, ոտուձեռ ընկած, տարբեր արհեստական օրակարգերի տիրաժավորմամբ փորձում է հնարավոր բոլոր տարբերակներով պառակտել առանց այդ էլ բևեռացված ու քանիցս խաբված հասարակությանը...
-
22.04.2024|
13:28
Փաստորեն, ով իշխանության հետ որևէ հարցում համաձայն չի, իսկույն որակում են որպես ռուսական գործակալ։
Ինչ-որ ծանոթ տեսարան է, չէ՞։ Նույնը մի քանի տարի կատարվում էր ՈՒկրաինայում։ Վերջը հիմա տեսնում ենք...
-
22.04.2024|
13:11
ՀՀ քաղաքացիները, բացի Նիկոլ Փաշինյանից, 5-րդ շարասյան ներկայացուցիչներից ու ՔՊԿ-ական մի քանի դրածոներից, սգի ու տագնապի մեջ են հայտնվել։ Ոչ մեկը չի ողջունում մեր հյուսիսային հատվածում թշնամու առաջխաղացումը, քանզի դրանից հետո ոչ թե 4 գյուղ, այլ մի հսկայական տարածք պարզապես դառնալու է ապրելու համար ոչ անվտանգ վայր...
-
22.04.2024|
12:39
Խոսեք, արտահայտվեք, կիսվեք ձեր մտահոգութուններով որտեղ ուզում եք, բայց լուռ ու համր մի մնացեք:
Մեզ ամեն օր կերակրում են տեխնոլոգիայով, որի անունն է «անտարբերություն» և «հուսահատություն»: Անտարբերություն՝ տեղի ունեցող արհավիրքի նկատմամբ, հուսահատություն՝ անելանելիությունից և արդյունքում՝ ադապտացում իրավիճակին...
-
22.04.2024|
12:21
Տասնյակ տարիներ օտարերկրյա ֆինանսավորմամբ գոյատևող, լրատվության հզոր միջոցների տիրապետող և ուղղորդված անձինք, ինչպես նաև ներդաշնակ գործող ադրբեջանցի քարոզիչները հանկարծ որոշել են Գերաշնորհ Բագրատ Սրբազանի նկատմամբ հնչեցնել օտարերկրյա գործակալ լինելու և պատերազմ հրահրելու անհեթեթ մեղադրանքներ...
-
22.04.2024|
12:03
Սա արդեն քաղաքականություն չէ, սա ՄԵԿ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ։ Ասում է. «Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանն ու Ադբբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ»։ Բա 2018-2019թթ. սեղանի շուրջ լուծեիր Ղարաբաղի հարցը...
-
22.04.2024|
11:02
Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք:
-
22.04.2024|
10:58
Նիկոլ Անհողի հակահայ դավադրությունն այս պահին ողջունել են Ադրբեջանը, Թուրքիան, ԱՄՆ-ը և ԵՄ-ն:
-
22.04.2024|
10:37
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունն օրեր առաջ տարածած հայտարարության մեջ նշել էր, որ իշխող վարչախումբը հրաժարվում է ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումից` այն հարվածի տակ դնելով և մեր հայրենիքը փաստացի մաս-մաս վաճառքի հանելով։
-
22.04.2024|
09:34
Մեր պատմական բնօրրանի բռնազավթումը շարունակվում է։
Մեր թշնամու ու նրա բոլոր դաշնակից ուժերի նպատակն է ջնջել հայ ազգին իր պատմական բնօրրանի ` Հայկական բարձրավանդակի գենետիկ քարտեզից։ Եվ Արցախից հետո թիրախում Հայաստանն է։