-
30.05.2024|
00:10
Տե՜ր մեր, օրհնում ենք Քեզ:
Աստծուն ուղղված Օրհնությունը` Սատանայի մահը գուժող զանգն է:
Հրաժարումը, Իմ կամքն անվերապահորեն ընդունելն ու այն կատարելը` չունեն չարը հաղթելու այնքան զորություն, որքան որ օրհնությունն ունի:
-
30.05.2024|
00:01
Խնամո՛ղ արարածոց, պահեա՛ նշանաւ խաչի Քո զհոգի եւ զմարմին իմ ի պատրանաց մեղաց, ի փորձութեանց դիւաց եւ ի մարդոց անիրաւաց եւ յամենայն վտանգից հոգւոյ եւ մարմնոյ. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:
-
29.05.2024|
22:09
Ձևը գտել են՝ լրագրողներին հավաքեն-տանեն Ջերմուկի դիրքերը պահեն, պայքարի մասնակիցներին` Տավուշ ու Լոռի՝ կամավորական աշխատանքի...
-
29.05.2024|
21:18
Գործողությու՞ն եք ուզում։ Վաղը Կառավարության նիստ կա ժամը 11-ին։
Բոլորին անխտիր հրավիրում եմ իրենց մեքենաներով ժամը 10:30-ին բոլոր կողմերից մուտք գործել Հանրապետության հրապարակ, Կառավարության դիմաց։
-
29.05.2024|
20:44
Տեսեք, թե որն է խնդիրը։ Առաջին հայացքից էսպես լավ, ճիշտ թվացող կոչ է անում՝ զենք վերցրու, արի կողքս կանգնի... Դրանով խաղում է ունկնդրի էմոցիաների վրա, իսկ դիմացինին փորձում հոգեբանորեն ճնշել՝ իբր մարդը խուսափում է կռվել ու իր հողը զենքով ազատագրել...
-
29.05.2024|
20:41
Լսում եմ իշխանության որոշ ներկայացուցիչների պարզաբանումները: Դիտում եմ հարցազրույցները:
ՈՒ խորհրդային ժամանակների մի անեկդոտ եմ հիշում:
-
29.05.2024|
19:34
Այս օրերին, տարբեր հիմնավորումներով, շատ է հնչում այն միտքը, թե դժվար է համաձայնել Բագրատ Սրբազանի գաղափարի հետ, ըստ որի, հարկ է կարողանալ ներել և հասնել իրական ներքին հանրային առողջացման, ինչը նաև մեր Երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գրավականն է...
-
29.05.2024|
19:17
Կա՞ մի երկիր, որտեղ մարդիկ պետություն են պահում, որպեսզի պետությունն իրենց պաշտպանի, իսկ պետությունը ամեն առիթով հայտարարում է, թե կամավորներ են պետք...
-
29.05.2024|
19:15
Հայաստանի ԳՇ պետին լրագրողը այսօր հարցնում է` ասում էիք որ ազերները Ջերմուկի հատվածում պետք է դուրս գան մեր տարածքից, որ ներխուժել են ... Բա ինչու՞ երկու տարի է դուրս չեն գալիս:
-
29.05.2024|
19:03
Կայծակը գիշերային երկնքում ակնթարթային նեոնով վարարած գետ նկարեց՝ իր վտակներով։ Ամպերը ճարճատեցին՝ ասես երկինքը ճաքեց։ Կայծակն իր երկար էլեկտրական լեզվով խայթեց հսկա ժայռին...