ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Դաժան կռիվ է ինքներս մեզ հետ, բայց դատապարտված ենք հաղթելու

Դաժան կռիվ է ինքներս մեզ հետ, բայց դատապարտված ենք հաղթելու
14.06.2024 | 19:10

Ինքս ինձ չեմ կարողանում համոզել թեմայի հակապատկերը

Ամեն առավոտ արթնանում եմ այն մտքով, որ այսօր երկար - բարակ վիճելու ժամանակը չէ, դանակը ոսկրից պետք է հեռացնել։ Հանուն հաշտության պետք է հետաձգել դանդաղ վերելք ապրող ընդդիմադիր դաշտի հետ բոլոր խորքային վեճերը մինչև խաղաղ ժամանակներ։

Բայց նորից գալիս է մեծն Վիլյամ Սարոյանը, ում ինձնից շատ եմ հավատում, ու հիշեցնում է. «… ինչ որ տեղ, ինչ որ բան …»։

Ասում են` նա իբրև թե աշխարհի մասին է ասել։ Էլի թող աշխարհի, ու նաև հայոց աշխարհի.

- Ինչ որ տեդ, ինչ որ բան…

Ժողովրդի մի հատվածը այսպիսի հեշտությամբ չի կարող մերժել մյուս հատվածի գոյությունը:

Այն էլ փոխադարձաբար, Երկրի ապագան կապելով իր կարծեցյալ հաղթանակի հետ։ Բարձրագոչ հայտարարելով, որ այս վայրկյանին իրեն բաժին հասած հատվածն ավելի մեծ է։

Ժողովուրդը չի կարող խոշոր հաշվով պառակտված մնալ այն ժամանակ, երբ թվում է, թե ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ հաջող մեկնարկ է տրված:

Ո՛չ, ո՛չ ու կրկին ո՛չ. չի թվում - ազգային զարթոնքն է ծուղակներից դուրս գալու միակ ելքը։

Բոլորս էլ վաղուց գիտենք, թե որտեղ ու ինչն է սխալ։ Համարձակություն է պետք սեփական սխալները ճանաչելու ու շտկելու համար։

Ազգային համարձակություն վերից վար։

Հարմար դավաճանի փնտրտուքն է մեզ այստեղ հասցրել ու այդ ճանապարհով էլ կտանի այնտեղ, ինչին որ արժանի կմնանք վախվորած ուղեղներով չարյաց փոքրագույնը դավանելով։

Ինքս ինձ երբեք չեմ համոզի, որ ինքս ինձ չեմ կարող համոզել։

Դաժան կռիվ է ինքներս մեզ հետ, բայց նահանջի ճանապարհ չունենք։ Դատապարտված ենք առաջինը ինքներս մեզ հաղթելու վերից վար՝ հնարավորինս խոհեմ, հանդարտ, խաղաղ ու առանց ներքին ցնցումների։

Զգացմունքներին տրվելու փոխարեն գիտակցաբար գնալով նպատակասլաց ու հանդարտ Առաջնորդի բռնած հաշտության ճանապարհով։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5704

Մեկնաբանություններ