Մանրամասն դիտարկել եմ բախման տեսագրությունը. բերման են ենթարկվել Սրբազանի կողքին կանգնած տղաները, որոնք ակնհայտորեն ո՛չ շիշ են շպրտել, ո՛չ էլ` հրել: Հակառակը` մնացել են հրմշտոցի արանքում:
Այլ կերպ ասած` շիշ շպրտողները եղել են հետևի շարքերից, որոնք սադրիչներ էին, իսկ նրանց, բնականաբար, չեն ձերբակալել: Ձերբակալել են այն հատվածի տղաներին, որոնք իրենք են բղավում ու կոչ անում դադարեցնել հրմշտոցը:
Սա ծրագրավորված, բայց փնթի պրովոկացիա է:
Լրացում. բախումից հետո կամայականորեն ձերբակալվում են մարդիկ, որոնք ոչինչ չեն անում:
Վարազդատ Հարությունյան