Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Մինչև տարեվերջ ՌԴ հյուպատոսություն կբացվի Ստեփանակերտում

Մինչև տարեվերջ ՌԴ հյուպատոսություն կբացվի  Ստեփանակերտում
30.05.2024 | 20:31

ՌԴ դեսպանը Հրազդանի կիրճում ավարտեց ծառերի գարնանային բաժակափորի ծանր աշխատանքը:

Կանչեցին ՌԴ ԱԳՆ ՝ կարճատև հանգստի:

ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գ. Կարասինն էլ պաշտոնապես հայտարարեց.

- ՌԴ -ն մինչև տարեվերջ ՌԴ հյուպատոսություն կբացի Ստեփանակերտում:

(Այո՛, հենց Ստեփանակերտում և ոչ թե` Խանքենդիում...):

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1678

Մեկնաբանություններ