Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Անմիտ ու անզգամ արարքով դուք ձեռք բարձրացրեցիք բովանդակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա

Անմիտ ու անզգամ արարքով դուք ձեռք բարձրացրեցիք բովանդակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա
28.05.2024 | 20:48

Սարդարապատի սուրբ կոթողի առջև մի խումբ ոստիկաններ և անվտանգության աշխատակիցներ՝ պատճառաբանելով պետական արարողակարգի արգելող հրամանը, անամոթաբար և անպատկառ կերպով կանգնեցին Ամենայն Հայոց Հայրապետի և Նորին Սրբությանն ուղեկցող հոգևորականների առջև՝ արգելելով մոտենալ սուրբ կոթողին աղոթք մատուցելու և հարգանքի խոնարհում բերելու:

Ոչ միայն կանգնեցին, այլև քաշելով ու հրելով փորձեցին կանգնեցնել Հայոց Հայրապետին ու Հայրապետական թափորը:

Եվ այս ամենին Հուշակոթողի մոտից լուռ հետևում էին ԱԺ նախագահության անդամներ, պատգամավորներ, պետական պաշտոնյաներ...

Նայում էին, թե ինչպես են անարժանապատիվ որոշ ուժայիններ հոգևորականներին և Հայոց Հայրապետին հրում ու քաշքշում:

Ամոթ ու նախատինք ձեզ բոլորիդ, որ հրաման տվեցիք և այդ ստոր հրամանը կատարեցիք, ամոթ ու նախտինք ձեզ բոլորիդ, Խորհրդարանի ներկ ղեկավարներ ու անդամներ, որ անզգամաբար մասնակցեցիք այդ խայտառակությանը:

Անմիտներ, այդ Հուշակոթողի ճանապարհն իր ժամանակին Իր հերոսական պահվածքով ու կոչով ու գործողություններով բացել են Հայոց Կաթողիկոսը և նաև զինվորյալ հոգևորականները: Եվ հիմա դուք համարձակվում էիք խոչընդոտե՞լ, փակե՞լ Հայոց Հայրապետի մուտքը դեպի Հուշակոթող. ստացա՞ք արժանին: Անարգված անոթների պես, ի վերջո, աջ ու ձախ շպրտվեցիք և Հայոց Վեհափառ Հայրապետի թափորը բարձրացավ ու մոտեցավ Հուշակոթողին:

Իսկ դուք, խայտառակությանը ներկա երեսփոխաններ ու պետական պաշտոնյաներ, մնացիք պատերի տակ մեղկացած կանգնած:

Դուք ձեզ հերթական անգամ տրորեցիք ու ոչնչացրեցիք, դուք ինքներդ հերթական անգամ փաստեցիք, որ Հայոց Պետության ու ազգային արժեքների հետ ոչ մի աղերս չունեք: Այլևս ապաբարոյական կերպարներ եք:

Հայոց Եկեղեցին ազգային բացարձակ արժեք է և այս սուրբ հաստատությունը խտացյալ կերպով ներկայանում է միմիայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծյալ անձով, Ով մարմնացումն է Հայոց Հայրապետության սուրբ գաղափարի: Հետևաբար, անմիտ ու անզգամ արարքով դուք ձեռք բարձրացրեցիք բովանդակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա:

Ամենայն խստությամբ դատապարտում եմ այդ գործողությունը և բոլոր նրանց, որոնք հրաման տվեցին, գործադրեցին և լուռ ներկա գտնվեցին:

Սակայն, ինչպես երեկ, նույնպես այսօր և ընդմիշտ կբացվեն բոլոր ճանապարհները Հայոց Հայրապետի և Իր առաջնորդությանը հանձնված Հայոց Եկեղեցու առջև:

Ասողիկ աբեղա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

զինվորյալ միաբան

Դիտվել է՝ 1253

Մեկնաբանություններ