Երեկ Կիրանց գնալ չէիր կարողանում:
Էսօր` Սարդարապատ:
Վաղը մի այլ բնակավայր գնալ չես կարողանալու:
Քո ժողովրդի մոտ, քո երկրում «իզգոյ» ես դարձել:
Մեղմ ասած քեզ չեն սիրում:
Չեն վստահում:
Չեն հավատում:
«Ոստիկանական զորքիդ» թիկունքում երկիր կառավարել չես կարող:
«Գրչակներդ» քեզ համոզում են, թե ամեն ինչ լավ ա: Թե մենակ ռևանշիստներն են քո դեմ:
Ստում են:
Նրանք «գոյատևում» են ստվերիդ տակ:
Գիտեն, դու չլինես ուրիշ հովանոցի տակ է՛լ մտնելու շանս չունեն:
Բանակցիր ու հրաժարական տուր:
Երաշխիք ուզի:
ա) Հայաստանն այլևս ռուսների տակ չեն «պառկեցնելու»:
բ) Նախկին որևէ իշխանություն նոր ընտրությունների կազմակերպմանը չի մասնակցելու:
գ) Բանակցային գործընթացում ռուսների մասնակցությունը պիտի բացառվի:
Էս պահին միակ անցնցում ու տրամաբանական լուժումն էս է:
Մնացած ճանապարհները տանում են փակուղի:
Էլի եմ ասում խնդիրը Գալստանյանը չի: Ոչ էլ մի ուրիշ անհատ:
Ժողովուրդը քեզ չի վստահում:
ՈՒ դա վերականգնել չես կարող: Առջևում դեռ էլի ցավոտ լուծումներ են սպասվում: