Իհարկե, ցանկացած հարցադրման համար հիմա չափազանց վաղ է, ինչպես նաև՝ ոչ պրոֆեսիոնալ, սակայն փորձեմ խախտել այդ «ավանդույթը» և կատարել երկու հարցադրում, որոնք գուցե հետագայում ակտուալ լինեն:
-Ինչո՞ւ հենց նախագահին և ԱԳ նախարար Աբդոլահիանին տեղափոխող ուղղաթիռը:
-Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից (որտեղ, ըստ տարբեր աղբյուրների, իսրայելական հատուկ բազաներ կան տեղակայված) դեպի Թեհրան վերադառնալիս։
Եվ՝ որպես հարցադրման ամփոփում. ի՞նչ կապ ունեն կատարվածի հետ Ադրբեջանն ու Իսրայելը, և ինչո՞վ կարող էին թիրախավորվել հենց Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի անձերը։
Կարծում եմ՝ ժամանակը կպատասխանի` պատահակա՞ն, թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը։
Արա Պողոսյան