Հիշեք՝ պայքարը ծառայության մատուցում կամ սպասարկման որակ չէ, որ դժգոհ մնաս կամ հիասթափվես այդ ծառայությունից և այլևս չօգտվես: Պայքարը առաքելություն է, որը պահանջում է ինդիվիդուալիզմ ու համոզմունք, հանուն է, համառություն է, խելք է, հաշվարկ և խորամանկություն է, մեկ-երկու քայլ առաջ լինելու քաղաքական արվեստ է: Համոզվա՞ծ եք ձեր սկզբունքների ճշմարտացիության մեջ, ուրեմն կանգուն եք՝ անկախ վայրից, ժամից ու առաջարկից:
Ես արագ չեմ ուզում հաղթել, ես ուզում եմ հաստատուն ու հիմնավոր կռվով հաղթել: Ոչ թե մարտավարական, այլ հիմնավոր՝ ստրատեգիական հաղթանակով:Սա պրոցեսի մեկնարկն էր: Ես «ռևանշիստ» չեմ, ես համառ ինտելեկտուալ բարբարոս եմ:
Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր իրենց ներկայությամբ այսօրը դարձրին մեծ բանի սկիզբ: Շարունակելի...
Վլադիմիր Մարտիրոսյան