Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Պռոշտի

Պռոշտի
29.04.2024 | 09:58

Գիտեք, չէ՞, նույնիսկ էս օրերին, կան մարդիկ, որոնք նիկոլին ոչ միայն սիրում, համակրում են, այլ պաշտում։ Որպես կանոն նրանք բաժանվում են երեք դասի։

ԱՌԱՋԻՆԸ նրանք են, որոնք պաշտոն ունեն, կամ անձնական շահ։

Նրանց մեջ են նաև լորձաշուրթ քծնանքով աչքի ընկնող որոշ լափակեր մտավորականներ։

ԵՐԿՐՈՐԴ դասի մարդիկ անարատ ապուշներն են, որոնք մեծ սիրտ ունեն ու նույնքան մեծ սեր և էդ սերը պարզապես կպել է աթարին։

ԵՐՐՈՐԴ դասի մարդիկ ազնիվներն են, որոնք քիչ բանով են տարբերվում կատարյալ ապուշներից։

Նրանք նիկոլի սուտն իրենց ազնվության չափով են չափում։

Դրանցից Վերնիսաժում շատ կան։

Էդպիսի մի կիսակատար ազնիվ էսօր Վերնիսաժում գաղտագողի մոտեցավ ինձ ու թաքուն, որ ուրիշ լսող չլինի, թեքվեց ականջիս.

֊ Գիտես, չէ՞, Լևո'ն,֊-ասաց,-Էրկու տարի հետո ես ու դու կարող ա նիկոլի հետույքը պաչենք...

Ւ՞նչ ասեի, որ շատ չնեղվեր:

- Դու գնա նաղդ պաչի...,-ասի,-ես հլա որ կսպասեմ:

Գոհ ու երջանիկ գնաց։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 1981

Մեկնաբանություններ