Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Հայրենիք ուրացողը կուրանա և՛ Ազգ, և՛Պետություն, և՛ Աստված

Հայրենիք ուրացողը կուրանա և՛ Ազգ, և՛Պետություն, և՛ Աստված
28.04.2024 | 11:02

Պետության սահմանները գծվում են մարդկանց, իսկ Հայրենիքի սահմանները՝ Աստծո կողմից։

Հայրենիք չգնահատողը, պետության արժանի չէ։
Պետությունը Հայրենիքի մասն է ու դրսևորման ձևը։
Անթույլատրելի է հակադրել Հայրենիքն ու Պետությունը։
Աստված, Ազգ և Հայրենիք ՝ սրանք են անփոփոխ արժեքները։
Հայրենիքը մշտական է ու հավիտենական, պետությունը՝ փոփոխական։
Պետության սահմանները կարող են և՛ ընդարձակվել, և՛ փոքրանալ։
Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված։
Առանց Հայրենիք պետություն չկա։
Հայրենիք ուրացողը կուրանա և՛ Ազգ, և՛
Պետություն, և՛ Աստված։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 2425

Մեկնաբանություններ