Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Այսօր «երկրապահ»-ը ձեռք է բարձրացնում իր Հող ու Ջրին, իր Հիշողությանը Տեր կանգնող ՀԱՅ շինականի, ՀԱՅ գյուղացու վրա

Այսօր «երկրապահ»-ը ձեռք է բարձրացնում իր Հող ու Ջրին, իր Հիշողությանը Տեր կանգնող ՀԱՅ շինականի, ՀԱՅ գյուղացու վրա
24.04.2024 | 07:20

Երկրապահների շարքերում ի սկզբանե խրամատի ու վառոդի, հողի ու արյան հոտը առած մարդիկ են եղել։

Անձամբ ճանաչել ու ճանապարհ եմ անցել նրանց հետ:
Հետո ամեն ինչ հարամվեց, հասավ էնտեղ, որ էսօր Տավուշում «երկրապահ»-ը ձեռք է բարձրացնում իր Հող ու Ջրին, իր Հիշողությանը Տեր կանգնող ՀԱՅ շինականի, ՀԱՅ գյուղացու վրա:
Աստված անպատիժ չի թողի ո՛չ մի ուրացում, ո՛չ մի դավաճանություն։

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ