«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Տգետ քայլիստի հիմար մտքերը

Տգետ քայլիստի հիմար մտքերը
22.04.2024 | 18:38

Ողորմելին դու ես ա՛յ, ոչնչություն:
7-8 տարում հազիվ բակալավրի կրթություն ստացած ու պետական քննության օրը դիպլոմային աշխատանքը բերած անգրագետ մեծագլուխի մեկը, թուրքերի կողմից Դուզքյանդ կամ Ղարաքիլիսա անվանվող բնակավայրերը մեր հայրենիքը չե՞ն:
Իրենք ասում են, որ ոչ մի Ախուրյան ու Վանաձոր էլ չկան:
Ըստ սույն պրիմիտիվ տգետի, եթե թուրքը մեր բնակավայրերը անվանափոխում է կամ լցվում ու բնագռում է մեր հայրենիքի տարածքում, ապա դա արդեն թուրքերինն է, նույնիսկ մեր հայրենիքը չէ:
Ա՛յ, թրքամետ ողորմելի, Պոլիսը, Վանը, Զմյուռնիան թուրքերի հայրենի՞քն է...
Իհարկե` Ո՛Չ, բայց թուրքը երբեք չի հրաժարվի իր գրավածից:
Մենակ քո նման դավաճան քայլիստներդ եք հայկական բնակավայրերը անվանում թուրքական անուններով, որ ձեզ երկրպագող անհայրենիք ու անգրագետ մասսային «ապացուցեք», որ ձեր կողմից թուրքին նվիրվող տարածքները մերը չեն:
Ա՛յ, ողորմելի կապիտուլյատ, թուրքն ասում է, որ Երևանն Իրևանն է...
Դե սիկտիր եղիր «իրանց» քաղաքից:
Թուրքերը Ոսկեպարը Ասկիպարա են դարձնում, Այրում ցեղանունը դնում են բնակավայրի վրա, Վանքը` Վյանգլի, Շուշին` Շուշա դարձնում, Վարանդան դարձնում Ֆիզուլի, իսկ այս քայլիստի նման տգետ հակահայերը դրա հիման վրա «ապացուցում» են, որ դրանք մերը չեն ու մեր հայրենիքը չեն:
Սույն նողկալի երևույթի մյուս ապուշություններին չեմ էլ անդրադառնա: Միայն մի բան կասեմ. սրանց գլխավոր նպատակը ռուսից հրաժարվելով թուրքի տակ մտնելն է, քանի որ Արևմուտքին մենք պետք չենք:
Ա՛յ, խղճուկ, դու հլը սսա, թե քո նմանի համար քայլիստ Ալենը մարմնավաճա՞ռ է, թե՞ ոչ...
Դու ու՜ր, պատմությունն ու՜ր:
Ի դեպ, մարդկանց վիրավորող ա՛յ, տգետ, մի հնագետի կամ Հայոց պատմությունը խորը իմացողի հարցրու, թե քո նշած այդ գյուղի տեղում կամ տարածքում ի՛նչ ՀԱՅԿԱԿԱՆ բնակավայր է եղել...
Հիշեցնեմ, որ սրա քաղաքական «հայր» թուրք Նիկոլը, օրինակ, Որոտանը թուրքին հանձնելու համար այն անվանում էր Էյվազլի, որի գոյության մասին նույնիսկ ազերիները չգիտեին, իսկ հետո էլ պարզվեց, որ 20-րդ դարի 30-40 թվականներին այդտեղ եղել է փայտամշակման փոքրիկ արտադրամաս այդ թուրքական անունով:
Ինչպես երևում է, սրանց համար մեկ թուրքական «ապացույցը», օրինակ, թուրքական անվան տեսքով, հազարապատիկ ավելի ծանրակշիռ է, քան հազարավոր գիտականորեն ապացուցված փաստերով ծանրակշիռ ապացույցները:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ