ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ալիևի Հայաստանի քարտեզը

Ալիևի Հայաստանի քարտեզը
04.09.2024 | 12:11

Մինչ կապիտուլյանտը գյուղից գյուղ դեգերելով ու խաբելով մարդկանց, թե Կիրանցի դպրոցի աշակերտները այսքան ապահով չեն եղել երբեք, ինչպես հիմա են, ադրբռջանական իշխանական կայքերում հայտնվել է Հայաստանի նոր քարտեզը (քարտեզ 1), որտեղ Տավուշի մարզը, Գեղարքունիքի արևելքը, Վայոց Ձորը և Սյունիքը պատկերված են Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանին թողնված է լավագույն դեպքում 9-10 հազար քառակուսի կիլոմետր տարածք:

Նշեմ, որ այս քարտեզը դեռ 44-օրյա պատերազմից առաջ տեղադրված էր Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ շենքի դահլիճներից մեկում:

Սա Բաքվի պլան մինիմումն է:

Պլան մաքսիմումի հանաձայն Հայաստանը` Արևմտյան Ադրբեջան, որն Ալիևը ևս փորձում է իրականացնել Նիկոլի միջոցով:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2201

Մեկնաբանություններ