«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Եթե նիկոլֆազին հաջողվի պայմանավորվել Պուտինենց հետ, նա հնարավորություն կունենա վերարտադրվելու

Եթե նիկոլֆազին հաջողվի պայմանավորվել Պուտինենց հետ, նա հնարավորություն կունենա վերարտադրվելու
09.07.2024 | 11:02

նիկոլֆազի ներկայիս սեփականատերերը գնալով կորցնում են իրենց ազդեցությունը Եվրոպայում և ոչ միայն այնտեղ։

Հնարավոր է, նիկոլֆազը չսպասի, որպեսզի հակառակ բևեռից իր նկատմամբ կիրառեն որոշ ազդեցության մեթոդներ և ինքնուրույն ճիշտ դիրքավորվի։

Եթե նիկոլֆազը փուռը տա փոքրիկ էրդողանին և ձերբազատվի ազդեցիկ սորոսական պաշտոնյաներից, նա կունենա բոլոր հնարավորությունները Պուտինենց հետ պայմանավորվելու համար։

2018 թվականից, Պուտինենց հետ նա ունի այլընտրանքային խողովակ, որով ինքը տարիների ընթացքում երբեմն օգտվել է։

Այդ խողովակը Աննա Վաչիկովնայի և Պուտինենց մերձավոր մեկ անձի հետ է, ով հանդիսանում է Պուտինենց քաղաքական ժառանգորդ թիմի ներկայացուցիչը։

Ասեմ ավելին, ի տարբերություն նիկոլֆազի, Աննա Վաչիկովնան 6 տարվա ընթացքում այդ անձի հետ բոլոր պայմանավորվածությունները իրագործել է և երբեք չի խախտել դրանք։ Ինչի շնորհիվ, նա վայելում է որոշակի վստահություն, ի տարբերություն ամուսնու։

Եթե նիկոլֆազին հաջողվի պայմանավորվել Պուտինենց հետ, նա հնարավորություն կունենա վերարտադրվելու։ Եվ հաշվի առնելով ապագայում Հայաստանի արձանագրվող տնտեսական և ոչ միայն բարգավաճումը, նիկոլֆազը դեռ երկար տարիներ կարող է մնալ իշխանության։

Այնպես որ չզարմանաք, որ մի օր, ոջիլից (ինչպես Բնութագրել է Լուկաշենկոն) նիկոլֆազը վերածվի Նիկոլայ Վլադիմիրովիչի և կդառնա рукопожатый Պուտինենց համար։

Հուսով եմ, Ազգային Ազատագրական-Սրբազան Շարժումը կհաջողի։

Աստված պահապան Շարժման Առաջնորդ Բագրատ Սրբազանին, Շարժման առաջատարներին և ազնիվ, հայրենասեր, պայքարող ազատամարտիկներին։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3882

Մեկնաբանություններ