«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Բարձրարվեստ ֆիլմերի ժամանակն էլ կգա

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Բարձրարվեստ ֆիլմերի ժամանակն էլ կգա
16.03.2014 | 13:15

Զարմանալի է, որ շատ-շատերը, նույնիսկ պրոֆեսիոնալ լրագրողները տեղի-անտեղի բողոքում են հեռուստաընկերություններից, բողոքում հատկապես սերիալներից: Հետաքրքիրն այն է, որ բողոքելով հանդերձ գրեթե բոլորը դիտում են այդ սերիալները, և դրանք առայժմ վարկանիշով ամենաբարձր հաղորդումներն են:
Համաձայն եմ, շատ սերիալներ իրոք ցածր մակարդակ ունեն: Համամիտ եմ, որ անհրաժեշտ են ավելի լուրջ, հետաքրքիր հաղորդումներ՝ զանազան ուղղվածությամբ: Ի վերջո, նաև պետք է գիտակցել, որ այդ սերիալները ժամանակավոր են և աստիճանաբար իրենց տեղը կզիջեն լուրջ հաղորդումներին, բարձրարվեստ կինոարտադրանքին:
Բերեմ մի պարզունակ օրինակ. 90-ականներին բողոքում էինք սեղանիկներից, փողոցային առևտրից: Հիշեցիք, հավանաբար, այդ տարիները: Սակայն դրանք այդ ժամանակահատվածում կատարեցին իրենց դերը, այդ սեղանիկները պետք էին այդ շրջանում, և դրանով զբաղվողներից շատերը յուրացրեցին առևտրի ոլորտի նրբություններն ու առանձնահատկությունները, հետագայում դարձան լուրջ գործարարներ: Բնականաբար սեղանիկներին փոխարինեցին կրպակները, այնուհետև խանութները, սուպերմարկետները, հիմա էլ մոլերը:
Այստեղ էլ կգա մասնագիտական վերելքի, հետաքրքիր հաղորդումների, հեռուստաներկայացումների, բարձրարվեստ ֆիլմերի նկարահանման ժամանակը, անպայման կգա: Մի բան կարող եմ ասել, որ սերիալներում նկարահանվելով, դերասաններից շատ-շատերը աշխատանք ունեցան և ավելի վարպետորեն ու անկաշկանդ սկսեցին երևալ էկրանին…

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ

>
16.07.2024