11.09.2013|
16:02
Բուհերում շարունակվում է հեռակա ուսուցման ընդունելությունը։ Մասնավորապես, Երևանի պետական համալսարանում մեզ հայտնեցին, որ բակալավրիատի ընդունելության համար դիմումները պետք է ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը, իսկ մագիստրատուրայի համար` մինչև հոկտեմբերի 10-ը: Մինչ այժմ ԵՊՀ 24 մասնագիտությունների գծով հեռակա ուսուցմամբ բակալավրիատ է դիմել 360 դիմորդ: