Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը»։ The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈՒ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը՝ առանց ԱՄՆ-ի օգնության։               
 
  • Առնվազն տասը տոկոսի նկատմամբ պետք է կիրառվի ուսման վարձավճարի զեղչ

    Առնվազն տասը տոկոսի նկատմամբ պետք է կիրառվի ուսման վարձավճարի զեղչ

    16.11.2013| 13:21
    Աղվերանում այս օրերին ընթացող «Թափանցիկությունը և հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության կարևոր սկզբունքներ» թեմայով սեմինարի ժամանակ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը նշեց, որ մինչև 2018թ. աշխատում են անցնել բուհական համակարգում որակի ապահովմանը, որը կարող է հիմք դառնալ միջազգային հավատարմագրման անցնելու համար: Նա հիշեցրեց, որ 2011 թ. ՀՀ կառավարությունը հաստատել էր բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությունը:
  • Որպեսզի մանանեխը չմատուցվի ճաշից հետո

    Որպեսզի մանանեխը չմատուցվի ճաշից հետո

    15.11.2013| 16:42
    ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը Աղվերանում ընթացող «Թափանցիկությունը և հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունության կարևոր սկզբունքներ» թեմայով սեմինարի ժամանակ նկատեց, որ հանրությունը, ուսուցիչները, մասնագետները սկսում են կարծիք հայտնել դասագրքի մասին միայն այն ժամանակ, երբ այն տպագրված է լինում, և չորս տարի այդ դասագիրքը ծառայում է որպես ուսումնական ձեռնարկ: Նա հիշեցրեց, որ դասագիրքը մինչև դպրոց մտնելը պետք է ենթարկվի փորձաքննության:
  • Արմեն Աշոտյանը միայն «ծաղիկներն» է տեսնում

    Արմեն Աշոտյանը միայն «ծաղիկներն» է տեսնում

    15.11.2013| 15:40
    Աղվերանում ընթացող «Թափանցիկությունը և հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության կարևոր սկզբունքներ» թեմայով երկօրյա սեմինարի ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ սպասվում է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում: Ի հավելումն այդ լուրի՝ նա նշեց նաև, որ այդ աշխատավարձերը բարձր են լինելու լրագրողների աշխատավարձերից:
  • Հանրակրթության թափանցիկությունը

    Հանրակրթության թափանցիկությունը

    15.11.2013| 13:09
    Նոյեմբերի 15-17-ը Աղվերանում ընթանում է «Թափանցիկությունը և հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության կարևոր սկզբունքներ» թեմայով երկօրյա սեմինարը: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, անդրադառնալով հանրակրթության ոլորտի բարեփոխումներին, կարևորեց երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններում շախմատի ուսուցումը:
  • Ընտրվեց պետական մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողը

    Ընտրվեց պետական մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողը

    14.11.2013| 23:06
    Նոյեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը։ Լավագույնի կոչմանն արժանացավ բուհի հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Ասյա Հակոբյանը։
  • Ինչո՞ւ Հայաստանում չգործեց գերմանական համալսարանը

    Ինչո՞ւ Հայաստանում չգործեց գերմանական համալսարանը

    12.11.2013| 23:16
    Հայ-գերմանական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՍԱՐՈՅԱՆԸ տարիներ առաջ ուներ երաշխիքներ, որ Հայաստանում կհիմնադրվի Գերմանական համալսարան, որտեղ գերմաներենին տիրապետողները կարող են ձեռք բերել ժամանակակից աշխարհում պահանջարկ վայելող մասնագիտություններ:
  • Ինչ ասես լսել էինք,  բայց որ դպրո՞ց թալանեն...

    Ինչ ասես լսել էինք, բայց որ դպրո՞ց թալանեն...

    12.11.2013| 11:02
    Մեծերի ստվերների տակ հավիտյանս ճնշված ժամանակակից քաղքենիներին ու մարտնչող միջակությունն այդ մեծամեծներով քողարկողներին, միգուցե, սոսկալի կթվա, բայց ստիպված եմ հայտարարելու, որ մեզ շրջապատող իրողությունները վաղուց իրենք իրենցով՝ «Ո՞վ ենք, որտեղի՞ց և ո՞ւր ենք գնում» հարցի պատասխանն են: Թեպետ այդ հարցի պատասխանը մարդուց էր ակնկալվում, բայց մարդն այսօր այդ ձևակերպումից նույնքան հեռու է, որքան մոտ է հետ նայելու և աղի արձան դառնալու ճակատագրական պահին: Շատ հեռվից սկսեցի:
  • Ագրարային համալսարանում կարևորում են ուսանողների ներգրավումը գիտական աշխատանքներում

    Ագրարային համալսարանում կարևորում են ուսանողների ներգրավումը գիտական աշխատանքներում

    11.11.2013| 22:53
    Նոյեմբերի 11-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պարգևատրվեցին բուհի ուսանողական 14-րդ գիտաժողովում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները։ Գիտական աշխատանքների համար մրցութային հանձնաժողովը մրցանակների է արժանացրել 35 ուսանողի։
  • Մեկնարկեցին երիտասարդական տոները

    Մեկնարկեցին երիտասարդական տոները

    08.11.2013| 20:23
    Նոյեմբերի 8-ին «Շնորհավոր տոնդ, սիրելի ուսանող» ծրագրով մեկնարկեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Երիտասարդության համաշխարհային (նշվում է նոյեմբերի 10-ին) և Ուսանողների միջազգային (նշվում է նոյեմբերի 17-ին) օրերին նվիրված տոնական միջոցառումների շարքը։ Երեկոյի ընթացքում, որին մասնակցում էր Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ավելի քան 1000 ուսանող, հանձնվեցին առաջին կուրսեցիների ուսանողական և ստուգման գրքույկները։ Պարգևատրվեցին բուհի լավագույն ուսանողները։ Լավագույն բրյուսովական կոչմանն արժանացան Հայկ Համբարձումյանը, Հայկուհի Գրիգորյանը, Տաթևիկ Հունանյանը, Սաթենիկ Կուզանյանը։
  • Կհրատարակվեն «Ռուսաց լեզու» շտեմարանի 3 նոր մասերը

    Կհրատարակվեն «Ռուսաց լեզու» շտեմարանի 3 նոր մասերը

    08.11.2013| 15:31
    2014 ուստարվա «Ռուսաց լեզու» առարկայի պետական ավարտական և միասնական քննությունների թեստերի կառուցվածքում կատարվել են փոփոխություններ: Մշակվել են կարճ պատասխան պահանջող առաջադրանքներ, որոնք մինչ այժմ չեն եղել ռուսաց լեզվի թեստերում: Նախատեսվում է 2013-2014 ուստարում հրատարակել շտեմարանի երեք նոր մաս, որոնցից առաջին և երկրորդ մասերում կներառվեն նախկին երկու մասերը, ինչպես նաև նոր` կարճ պատասխանով առաջադրանքները կընդգրկվեն երրորդ մասում: