Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Դասական պալատական իշխանափոխության փորձ

Դասական պալատական իշխանափոխության փորձ
19.07.2024 | 11:06

Այն, ինչ տեղի է ունենում Բայդենի շուրջ, դասական պալատական իշխանափոխության փորձ է

Այս իշխանափոխության առանցքային դեմքերից են փոխնախագահ Քամալա Հարիսն ու դեմոկրատական իսթեբլիշմենտը: Եթե Բայդենը որոշի լքել ընտրապայքարը, օգոստոսի 19-ին դեմոկրատները, ամենայն հավանականությամբ, առաջ կքաշեն Հարիսին՝ որպես հիմնական թեկնածու: Նույն մարդիկ, ովքեր համոզում էին Բայդենին, որ նրանից բացի ոչ ոք չի կարող հաղթել Թրամփին, հիմա նրան կոչ են անում հեռանալ՝ տեղը զիջելով այլ թեկնածուի: Համոզողների թվում են նախկին նախագահ Օբաման, Նենսի Փելոսին, Չակ Շումերը, Ադամ Շիֆը և այլն:

Ի դեպ, ասեմ՝ այնպես չէ, որ Թրամփի գործը հեշտանում է Քամալա Հարիսի գալով: Հարիսի շուրջ լիբերալ թևի կոնսոլիդացիան հզոր է լինելու:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 2902

Մեկնաբանություններ