Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը»։ The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈՒ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը՝ առանց ԱՄՆ-ի օգնության։               
 

Մերժել վճռականորեն

Մերժել վճռականորեն
14.01.2024 | 10:39

Թշնամուն հաղթելու առաջին նախապայմանը նրան ճանաչելն ու նրա ուժեղ կողմերն ընդունելն է։ Միայն դրանից հետո է հնարավոր մտածել այդ ուժը չեզոքացնելու մասին։

Պետք է ընդունել, որ նիկոլիզմի ուժը նրա հռչակած «հերոսի»՝ վաստակաշատի համբավ ունեցող Սևադա Խոջաբաղյանի պես մարդկանց սրտերում է։ Այդ մարդու՝ ընդգծված հականիկոլական հարազատներից մեկը օրեր առաջ փորձում էր ապացուցել, որ նշված մարդը ոչ թե դավաճան է, այլ մոլորյալ։ Մինչդեռ այսօր հրապարակված հարցազրույցը (հղումը` https://hraparak.am/post/660ffe396939a0d44ad453f353ed9845) փարատեց բոլոր կասկածները. գործ ունենք ոչ թե պարզապե՛ս դավաճանի, այլ դավաճանի ամենավտանգավոր տեսակի՝ սնափառության պատճառով կուրացած ու իր բուն ինքնությանը դավաճանած մարդու հետ։

Ինչո՞վ է դավաճանի այդ տեսակը առավել վտանգավոր։ Նրանով, որ ժամանակի ընթացքում իսկապես վաստակած է եղել բարի համբավ, ու հիմա իր ակնհայտ դավաճանական մտքերն ամրապնդում է իր վաստակի «հեղինակությամբ»։

Մարդկանց ցանկացած խումբ հանրություն է դառնում մերժմամբ, երբ բոլորը համաձայնվում են, որ ինչ-որ մի գաղափար, ինչ-որ մի բան, ինչ-որ մի արարք մերժելի է և վերջ։ Եթե ուզում ենք նորից հանրություն դառնալ, եթե ուզում ենք նորից իրավու՛նք վաստակել՝ որպես ազգ ու պետություն, ապա պետք է վերստին սովորենք մերժել՝ մերժել գոնե սեփական ինքնության դավաճանությունը՝ անկախ նախկին վաստակից, անկախ ազգակցական կապերից։ Մերժել հանրային պարսավանքով։

Մերժել վճռականորեն։

Ես հենց այսպե՛ս եմ տեսնում խնդրի լուծումը։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2502

Մեկնաբանություններ