Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Նախարարը բուհերի ռեկտորներին հրահանգել է այլևս չվճարել Կարեն Ավագյանի ղեկավարած հիմնադրամին

Նախարարը բուհերի ռեկտորներին հրահանգել է այլևս չվճարել Կարեն Ավագյանի ղեկավարած հիմնադրամին
20.05.2018 | 11:25

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը բուհերի ռեկտորների հետ հանդիպմանը հրահանգել է այլևս չվճարել ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ղեկավարած Երիտասարդական հիմնադրամին։

«Այսօր պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել եմ, որ այսուհետ նրանք չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների: Հսկայական գումարներ ավելացան կրթական ոլորտում: Ասում էիք՝ փող չկա», -իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:

Դիտվել է՝ 2804

Մեկնաբանություններ