Երևանի «Գլաձոր» համալսարանը (ԵԳՀ) մեծապես կարևորում է իր կողմից իրականացվող կրթական, գիտական և ուսումնական գործընթացների և բարեփոխումների հրապարակայնության և թափանցիկության ապահովումը և բուհ-հասարակություն կապի ամրապնդումը:
Ինչպես տեղեկացնում է ԵԳՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Հասմիկ Վարդանյանը, տեղեկատվական և հանրային իրազեկման քաղաքականության իրագործումը նպաստում է հասարակության շրջանում համալսարանի դերի և մրցունակության բարձրացմանը, մեծացնում է համալսարանի նկատմամբ հանրության վստահության աստիճանը, ընդլայնում է համալսարանի հետ փոխգործակցության և համագործակցության շրջանակը: Բացի այդ, ըստ Հ. Վարդանյանի, այն բխում է համալսարանի տեղեկատվական ոլորտում համագործակցությունների, տեղեկատվական քաղաքականության և հանրային իրազեկման հայեցակարգի, համալսարանի ռազմավարության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները սահմանող փաստաթղթերի պահանջներից, որոնք նախանշում են ԵԳՀ գործունեության մասին հանրային իրազեկման քաղաքականության իրականացման հիմնական ուղիներն ու միջոցները:
Համալսարանի հետ փոխգործակցության և համագործակցության շրջանակի ընդլայնման խնդիրն արդյունավետ իրագործելու համար Հ. Վարդանյանն ընդգծեց առկա մի շարք առաջնահերթություններ, որոնցից են.
. համալսարանի զարգացմանն ուղղված բարեփոխումների, նոր կրթական ծրագրերի, ժամանակակից պահանջներին համապատասխան էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի, հեռաուսուցման ծրագրերի մշակումը և ներդրումը,
. ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում համատեղ ծրագրերի, տեղեկատվական արշավների, գիտակրթական և հետազոտական աշխատանքների պլանավորումը և իրականացումը,
. էլեկտրոնային համացանցային տեղեկատվության աղբյուրների, պաշտոնական տեղեկատվական հարթակների զարգացումը և տեղեկատվության ծավալի մեծացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը:
Նշվեց նաև, որ ԵԳՀ իրականացվող գործընթացների հրապարակայնության և տեղեկատվության հասանելիության առավել բարձր աստիճանն ապահովելու, համալսարանին վերաբերող տեղեկությունը հանրությանը հասանելի դարձնելու մեխանիզմները կատարելագործելու և բուհ-հասարակություն կապն ամրապնդելու նպատակով համալսարանում արդեն իրականացվել են մի շարք աշխատանքներ. մշակվել, փորձարկվել և ներդրվել են հարցաշարերի մշակման, կիրարկման և վերլուծման, տվյալների հենքերի, մուտքագրման գրանցաձևերի և վերլուծական հաշվետվությունների ձևերի մշակման և դրանց համացանցային կապակցման, շահակիցների հետ հետադարձ կապն ապահովող էլեկտրոնային համակարգերը:
Հ. Վարդանյանի վկայությամբ, մշակված էլեկտրոնային համակարգերը հնարավորություն են տալիս ներքին և արտաքին շահակիցներից ստանալու էլեկտրոնային դիմում-բողոքներ, առաջարկություններ, հարցեր, որոնք ուղղվում են պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին: «Համակարգի կիրարկումը ԵԳՀ-ին հնարավորություն է տալիս ապահովելու իրականացվող գործընթացների շարունակական բարելավում` հիմք ընդունելով շահակիցների պահանջներն ու հետաքրքրությունները»,- ասաց Հ. Վարդանյանը և ավելացրեց, որ հարցաշարերի մշակման, կիրարկման և վերլուծման էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շահակիցների շրջանում կազմակերպելու և անցկացնելու հարցումներ, ինչպես նաև ապահովելու հարցումների վերլուծման և դրա արդյունքների հրապարակայնության ու հասանելիության բարձր աստիճանը:
Հ. Վարդանյանը փաստեց նաև, որ համալսարանում ներդրված մյուս` տվյալների հենքերի, մուտքագրման գրանցաձևերի և վերլուծական հաշվետվությունների ձևերի մշակման և դրանց համացանցային կապակցման էլեկտրոնային համակարգն էականորեն բարելավել է «Գլաձոր»-ի հաշվետվողականության ու շահակիցների առջև հասարակական պատասխանատվության քաղաքականությունը:
Ինչպես նշեց ԵԳՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավարը, համալսարանում ներդրված վերոնշյալ համակարգերն ուղղված են համալսարանում կրթության որակի շարունակական բարելավմանը: Ըստ նրա, դրանք ապահովում են ոչ միայն որակի ներքին մշակույթի կայացումն ու տարածումը, համալսարանում եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխան կրթության որակի կառավարումը, այլև հիմք են կրթության որակի. արտաքին գնահատման, հասարակության հետ համալսարանի կապի ամրապնդման և հասարակական պատասխանատվության աստիճանի բարձրացման համար: