Մայիսի 3-ին հեծանվարշավով ամփոփվեց «Առողջ բժիշկ» սպորտային միջոցառումների շարքը: Այն կազմակերպել էին Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Մայիսի 3-ին` առավոտյան ժամը 08.00-ին ծրագրի շուրջ 100 մասնակից Երևանի Շահումյանի անվան հրապարակից հեծանիվներով շարժվեց դեպի Զվարթնոց տաճար:
Առողջ ապրելակերպ քարոզող «Առողջ բժիշկ» սպորտային միջոցառումների շարքի շրջանակներում ԵՊԲՀ ուսանողներն ու աշխատակիցները մրցել են տարբեր մարզաձևերում՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ, սեղանի թենիս, պարանի ձգում:
Մրցակցությունն ընթացել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական, արտասահմանցի ուսանողների ֆակուլտետների և համալսարանի աշխատակիցների միջև:
Ծրագրի նպատակն է քարոզել առողջ ապրելակերպ մասնակիցների և հատկապես ուսանողների շրջանում: