Ապրիլի 17-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական hամալսարանում կսկսի գործել նոր նախագիծ՝ «Բրյուսով TV»։ Այն կյանքի է կոչվում բուհի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։ Օնլայն հեռուստատեսության միջոցով բուհի ուսանողները և ԵՊԼՀ առօրյայով հետաքրքրվողները հնարավորություն կունենան ծանոթանալու բուհի անցուդարձին, բուհում կատարվող իրադարձություններին և միջոցառումներին: «Բրյուսով TV»-ն կդառնա ևս մեկ միջոց` տեղեկատվություն տարածելու և ուսանողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար: