«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

780 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ կրթաթոշակի հավաստագիր

780 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ կրթաթոշակի հավաստագիր
11.03.2014 | 11:26

Մարտի 11-ին պետական բուհերի առկա ուսուցման 1-ին կուրսի՝ անվճար համակարգում չընդգրկված 780 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ կրթաթոշակի հավաստագիր։ Արարողությանը ներկա էր և մի շարք ուսանողների հավաստագրեր հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը կրթաթոշակի հատկացման մրցույթ կազմակերպելու համար երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 60 միլիոն դրամ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, դիմելով ուսանողներին, նշեց, որ ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը լինելու է շարունակական։ «Ինչ էլ ձեզ համար անենք, միևնույն է, քիչ է, դուք ավելիին եք արժանի։ Կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ դուք ձեզ երջանիկ զգաք մեր հայրենիքում և ձեր ապագան կապեք հայրենիքի հետ: Այս ծրագիրը շարունակական է լինելու, քանի որ ուսանողական ինքնակառավարման լավ ձև է։ Ինքներդ չափանիշներ եք սահմանում, ընտրում եք ում տալ կրթաթոշակ, ինքներդ վերահսկում եք, տեսնում եք, թե գումարներն ում են հասնում, ինչը խթան է լավ սովորելու»,- նշեց վարչապետը։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները, ովքեր ի վիճակի չեն ուսամն վարձ վճարել, չպետք է դուրս մնան համակարգից, և կրթաթոշակների այս մրցույթը դրա լավագույն հնարավորությունն է։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատեց, որ ուսման վարձի փոխհատուցման մրցույթը իրականացվում է առավելագույն թափանցիկության պայմաններում։ «Չնայած կան որոշ մարդիկ, ովքեր փնտրում են սև ու մութ կետեր այս մրցույթում, սակայն պետք է ասեմ, որ սև ու մութ կետեր չկան, և իզուր ժամանակ ու էներգիա թող չծախսեն։ Նախորդ 3 տարիներին մենք այս ծրագրի շրջանակներում արդեն 2150 ուսանողի ֆինանսավորել ենք, ևս 780-ն այսօր ստացան կրթաթոշակի հավաստագրեր։ Ծրագրի շարունակականությունն ապացուցում է, որ ուսանողներն ու կառավարությունը մեզ վստահում են, և մենք կարողանում ենք համապատասխան գումարը ճիշտ հասցեատիրոջը հասցնել։ Կրթաթոշակ ստանալու չափորոշիչները շատ հստակ են. բոլոր անապահով, ծնողազուրկ և գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները, ովքեր ներկայացրել են փաստաթղթեր, ստանում են ուսման վարձի փոխհատուցում»,- ասաց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ հաշվի առնելով այս ծրագրի հնչեղությունը՝ հավաստագրերի հանձնման արարողությանը հրավիրվել են ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ։ Կարեն Ավագյանը նաև խորհուրդ տվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեությամբ խիստ հետաքրքրված ու մտահոգ մարդկանց նույն մտահոգությունն ու հետևողականությունը ցուցաբերել բոլոր հիմնադրամների նկատմամբ, որոնք ուսման վարձեր են փոխհատուցում կամ բարեգործություն են անում։
Այս տարի ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար դիմել է մոտ 1500 ուսանող։ Դիմել են Հայաստանի գրեթե բոլոր պետական բուհերից, այդ թվում՝ մարզերում գործող և միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություններից։ Մասնավորապես, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից դիմել է 259 առաջին կուրսեցի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից՝ 239, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտից՝ 79, Գավառի պետական համալսարանից՝ 23, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից՝ 9 և այլն։ Մարզերում գործող բուհերից ընդհանուր առմամբ դիմել է 217 առաջին կուրսեցի։ Հաշվի առնելով մրցույթին դիմած ուսանողների մեծ թիվը՝ հիմնադրամը, բացի կառավարության կողմից հատկացված 60 միլիոն դրամից, իր միջոցներից ևս գումարներ է հատկացրել՝ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նպատակով։
Կրթաթոշակ ստացած բոլոր ուսանողների անունները հրապարակված են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի heh.am պաշտոնական կայքում։
Նշենք, որ 2011-2013թթ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ փոխհատուցել է պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված ավելի քան 2150 ուսանողի ուսման վարձը։

Դիտվել է՝ 2253

Մեկնաբանություններ