Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը՝ երիտասարդ գիտնականների քննարկման առանցքում

Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը՝ երիտասարդ գիտնականների քննարկման առանցքում
21.02.2014 | 14:45

Փետրվարի 20-23-ը Երևանում անցկացվում է «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների միջազգային 2-րդ գիտաժողովը։ Երիտասարդ տնտեսագետներն անդրադառնում են այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ «Համաշխարհային ճգնաժամի և տնտեսագիտական մտքի հիմնահարցեր», «Մենաշնորհների պետական կարգավորման հիմնախնդիրները ՀՀ-ում», «Երջանկության և բարեկեցության տնտեսագիտություն», «Հեռուստաալիքներով գովազդային տեսահոլովակների բաշխման որոշ խնդիրներ» և այլն։

ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Կառլեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ գիտաժողովի ընթացքում ներկայացվելու է 85 զեկույց, որոնց հեղինակները մինչև 35 տարեկան մասնագետներ են՝ ուսանողներ, ասպիրանտներ, դասախոսներ, գիտությունների թեկնածուներ։ «Հատկապես ուրախալի է, որ նախորդ տարվա համեմատ` մասնակիցների թիվը կտրուկ աճել է։ Եթե 2013թ. ունեինք մոտ 65 մասնակից, ապա այս տարի նրանց թիվը հասնում է 85-ի։ Ընդ որում, գիտական այս համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծ է բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների շրջանում։ Մենք գիտաժողովի շրջանակներում համագործակցում ենք բանկերի, տարբեր կազմակերպությունների հետ, որոնք դրամական խրախուսական մրցանակներ են սահմանել ուսանողների համար համար։ Ի սկզբանե գիտաժողովի կազմկոմիտեն ու գիտական կոմիտեն որդեգրել են հենց ուսանողներին խրախուսելու սկզբունքը, որպեսզի նրանք սկսեն գիտությամբ զբաղվել»,- նշեց Կառլեն Խաչատրյանը։
Գիտաժողովին տեսակապի միջոցով մասնակցում են երիտասարդ գիտնականներ նաև Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Վրաստանից։
Եռօրյա այս գիտաժողովը համատեղ կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումը, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը և ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի աջակցությամբ իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։

Դիտվել է՝ 2045

Մեկնաբանություններ