«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Հոգեբանական դասընթացներ՝ սփյուռքահայ երիտասարդների համար

Հոգեբանական դասընթացներ՝ սփյուռքահայ երիտասարդների համար
10.12.2012 | 21:25

Դեկտեմբերի 10-ին սփյուռքահայ ուսանողների խորհրդի հոգեբանական ակումբը սկսեց «Ես եմ իմ հոգեբանը» խորագրով դասընթացները:

Մասնակցում են ինչպես տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ երիտասարդներ, այնպես էլ՝ տեղացիներ: Բացմանը ներկա էր ակումբի ղեկավար Աշխեն Մկոյանը, ով, ողջունելով մասնակիցներին, նշեց. «Մեզ մոտ արդեն ավանդույթ են դարձել այսպիսի դասընթացները: Նախորդ դասընթացների արձագանքները և մասնակիցների մեծ ոգևորությունը մեզ դրդեցին կազմակերպել այս դասընթացը՝ դեռևս նախորդները չավարտած: Շատ ուրախ եմ, որ երիտասարդները մեծ կարևորություն են տալիս այսպիսի ծրագրերին, և մեր կողմից վստահեցնում եմ, որ նման ծրագրերը շարունակական կլինեն»:

«Ծրագրուն շնորհիվ ամեն մեկը բեդք է փորձե ինքն իրեն հասկնալ, փորձե լուծումներ գտնե իր հարցերուն և նեղություններուն: Իր մեջը պարզելուն ձև մն է»,-ծրագրից այս է ակնկալում Հալեպից հայրենիք եկած Թալին Դիլավջյանը:

Ըստ հոգեբան Վերգինե Հակոբյանի՝ դասընթացի նպատակները համընկնում են մասնակիցների ակնկալիքներին: «Ես եմ իմ հոգեբանը» թրեյնինգային ծրագիրը նպատակ ունի օգնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ապրել ավելի երջանիկ ու լիաթոք, իրականացնել իրենց հնարավորությունները՝ ազատավելով ներքին կաշկանդող ուժերից։

Հասմիկ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 5073

Մեկնաբանություններ