ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 
  • «Դու հանգիստ նստիր գետի ափին, քո թշնամու դին ջուրը կբերի»

    «Դու հանգիստ նստիր գետի ափին, քո թշնամու դին ջուրը կբերի»

    27.09.2013| 11:46
    Ժամանակին Չինաստանի առաջնորդ Դեն Սյաոպինը, մի բարեփոխիչ, որի անվան հետ են կապված ՉԺՀ-ի վերջին տասնամյակների բոլոր նվաճումներն ու հաղթանակները, բարելավելով հարաբերություններն արտաքին աշխարհի հետ, առաջնահերթ էր համարում տնտեսական բարեփոխումների անցկացումը երկրում։
  • Հա՞ց ես ուզում,  թե՞ հաց ես դառնում

    Հա՞ց ես ուզում, թե՞ հաց ես դառնում

    27.09.2013| 00:28
    Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում գումարվեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը: Սեպտեմբերի 24-27-ը` երեք օր, հայոց 75 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից 62-ը քննարկում էին հայ ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը և սուրբ մկրտության ծիսական կանոնական արարողակարգը: Բոլորը նշում էին, որ եպիսկոպոսաց ժողովը պատմական իրադարձություն է` 600 տարի է անցել նախորդ ժողովից:
  • ՈՒշացած գործընթաց

    ՈՒշացած գործընթաց

    27.09.2013| 00:19
    Ինքնին հասկանալի էր` Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից հետո ազատվելու էին իշխանության ձեռքերը` կադրային (և ոչ միայն) բավականին հետաքրքիր լուծումների համար, ինչից էլ երևալու էր, թե ուր են ուզում գնալ իշխանություններն այս փուլում` գրեթե հստակված աշխարհաքաղաքական դաշտի պայմաններում:
  • «Սուսլովյան պրոպագանդայի»  ադրբեջանցի ժառանգորդները

    «Սուսլովյան պրոպագանդայի» ադրբեջանցի ժառանգորդները

    26.09.2013| 23:53
    Արցախում կրած ռազմական պարտությունը բարդույթավորել է ոչ միայն ադրբեջանական ղեկավարությանը և ռազմական գործիչներին, այլև հասարակության բոլոր շերտերին: Խորհրդային շրջանում սկսված ազգային ինքնագիտակցության զարգացման փորձերը, ազգային վերելքին ուղղված նպատակասլաց պետական գործողությունները հօդս են ցնդել 1990-ականների սկզբներին, երբ ռեսուրսներով գերակշռող Ադրբեջանը ռազմական պարտություն կրեց` կորցնելով ԱԽՍՀ տարածքների մի մասի վրա ունեցած վերահսկողությունն ու ստիպված լինելով զբաղվել 600000-ի հասնող փախստականների խնդիրներով:
  • Հոգենյութի 28 գրամը

    Հոգենյութի 28 գրամը

    24.09.2013| 00:48
    Անկախության օրվա ծնծղաները լռեցին, հրավառությունը մարեց: Անկեղծ ասած` առանձնապես ոչ ծնծղաներն էին հնչեղ, ոչ հրավառությունն էր գունեղ: ՈՒղղակի կային, ու` վերջ: Հավուր պատշաճի բառեր էլ ասվեցին, վստահաբար` կենացներ էլ եղան: Անկեղծ ու կեղծավոր: Ինչպես միշտ: Ինչպես հարկ է: Ինչպես ընդունված է:
  • Հանգչեք, իմ որբեր

    Հանգչեք, իմ որբեր

    24.09.2013| 00:43
    Մաքսային միությանն անդամակցությունը, ինչպես ասում են, պատռեց ընդդիմության «վարագույրը» վերից վար: Քաղաքական դաշտը ապատիկ վիճակում է ու դեռ երկար դուրս չի գա «այնտեղից»: Ոչ այն պատճառով, որ դեմ է Մաքսային միությանը, այլ որ այդ անդամակցությունը եղավ շատ անսպասելի` պարապուրդի մատնելով առանց այն էլ ոչ մի բանով չզբաղված, լուսանցքային գոյություն քարշ տվող ընդդիմությանը:
  • Ռուսաստանը մտածում է

    Ռուսաստանը մտածում է

    24.09.2013| 00:25
    Ակներև է, Սիրիայի շուրջ թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը ոչ միանշանակ մաքոքային քաղաքականություն են իրականացնում: ԱՄՆ-ի պարագան խիստ հասկանալի է. այս պահին «խփել» Սիրիային վերջինս չի կարող ոչ բարոյապես, ոչ քաղաքականապես և ոչ էլ «ռազմականապես». դրան պատրաստ չէ ոչ իր և ոչ էլ համաշխարհային հանրությունը: Իզուր չի ոչ անհայտ Ֆրիդմանը ֆիքսում` Սիրիայի առնչությամբ Պուտինի որոշումներն ու քայլերը շատ ավելի բխում են ամերիկյան ժողովրդի շահերից, քան Օբամայի որոշումներն են:
  • Ռուսաստանը «վա-բանկ» արտաքին  քաղաքականություն է վարում

    Ռուսաստանը «վա-բանկ» արտաքին քաղաքականություն է վարում

    24.09.2013| 00:15
    Կատարվեց այն, ինչի մասին այնքան երկար ու նախանձախնդրորեն խոսում էին հայ քաղգործիչներն ու քաղաքագետները. Սերժ Սարգսյանը հարկադրված էր հրաժարվել միանգամայն հասկանալի ու առարկայական եվրոպական ուղուց և հայտ ներկայացնել անդամակցելու մի կազմակերպության, որի անդամ, ըստ էության, չի կարող լինել։
  • Չինաստանը բնավ էլ հույսը միայն Ռուսաստանի վրա չի դնում

    Չինաստանը բնավ էլ հույսը միայն Ռուսաստանի վրա չի դնում

    24.09.2013| 00:09
    Քանի որ Ռուսաստանը դեռ երկար կմնա որպես «մոլորակի գլխավոր հանքավայր», իսկ նրա բյուջեն, թվում է, ոչ պակաս երկար «աչքը տնկած կլինի» էներգամատակարար ընկերություններում տիրող իրադրության վրա, այդ ոլորտում տեղի ունեցող ամեն մի վայրիվերում չի կարող չանդրադառնալ ինչպես արտքաղաքական և տնտեսական իրավիճակի, այնպես էլ Կրեմլի աշխարհաքաղաքական հավակնությունների վրա։
  • Քիմիական զենքի դիվանագիտությունը

    Քիմիական զենքի դիվանագիտությունը

    23.09.2013| 14:15
    Իրադրությունը Սիրիայում և նրա շուրջը վերջին շաբաթվա ընթացքում ծայր աստիճան սրվեց, ու դեպքերն սկսեցին զարգանալ գլխապտույտ արագությամբ: Օգոստոսի 21-ի քիմիական սպանդից հետո Օբաման հայտարարեց, որ հարվածելու է Սիրիային` իր երկրի ազգային շահերը պաշտպանելու և Ասադին պատժելու համար, որ դաս լինի բոլոր նրանց, ովքեր զանգվածաբար կոտորում են անպաշտպան մարդկանց, կոխկրում նրանց իրավունքներն ու արժանապատվությունը: