Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Հայաստանի մերժումը Բաքվի համար փրկօղակ էր

Հայաստանի մերժումը Բաքվի համար փրկօղակ էր
21.08.2024 | 13:52

Պարզ խոսենք՝ Ադրբեջանն առավել շատ է ուզում Ռուսաստանին հեռու պահել հայ-ադրբեջանական «կարգավորման» գործընթացից, եթե չասեմ՝ ողջ Հարավային Կովկասից։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանը կարծում է, թե ինքն է լինելու Հարավային Կովկասում ապագա անվտանգային կոնֆիգուրացիայի հիմնական ճարտարապետը, անգամ Վրաստանն այլևս Ադրբեջանի համար գործոն չէ (այդպես է թվում իրենց):

Բայց Ադրբեջանի բռնապետը կարողացավ լավ կոմբինացիա խաղալ` Ռուսաստանին չմերժելով վստահ էր, որ Հայաստանը կմերժի՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը։

Եվ, կարծես թե, Բաքվի բռնապետը չսխալվեց՝ ստեղծված իրավիճակից առավել շահած դուրս գալով։

Հայաստանի մերժումը Բաքվի համար փրկօղակ էր` Ռուսաստանի առաջ ապագայում նոր պարտքեր չունենալու, միաժամանակ` Բաքվի բռնապետի ջերմ ընդունելության արդյունքում հարաբերություններն ավելի ջերմացնելու առումով։

Իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը` հարաբերությունների է՛լ ավելի խոր ճգնաժամ, իսկ թե ինչ հետևանքներ կլինեն հետո, սա արդեն ժամանակի հարց է:

Ամեն դեպքում, միջպետական հարաբերությունների կառուցումը մանր դետալավորված, հաշվարկված, լավ պլանավորված գործողությունների համալիր կոմբինացիա է, որի արդյունքում հնարավոր է հասնել ցանկալի նպատակին։

Հ.Գ. Ի դեպ, վատ չէր լինի Ադրբեջանի դեմ պայքարը սկսել ճանապարհների որակները համեմատելուց:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2849

Մեկնաբանություններ