ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Добро пожаловать в Армению!

Добро пожаловать в Армению!
26.06.2023 | 10:38

Այսպես են դիմավորում այլ պետություններից «Զվարթնոց» օդանավակայան ժամանած ռուսներին, իտալացիներին, գերմանացիներին, ֆրանսիացիներին, լեհերին, իսպանացիներին, ամերիկացիներին ... և, իհարկե, հայազգի ՀՀ քաղաքացիներին: Դիմավորելուց նաև բազմապիսի գովազդ պարունակող, Հայաստանի ու Արցախի և Երևանի փոքր կենտրոնի ռուսալեզու քարտեզներ են տրամադրում:

Արցախի քարտեզն աղավաղված է ներկայացված: Այն որևէ կերպ չի համապատասխանում ո՛չ խորհրդային տարիների, ո՛չ 2020 թ. սեպտեմբերի 27-ի, ո՛չ 2020 թ. նոյեմբերի 10-ի, ոչ էլ 2023 թ. քարտեզին: Երևանի փոքր կենտրոնում գտնվող օտարերկրյա դեսպանություններից քարտեզում նշված է բացառապես Հայաստանում ՌԴ դեսպանությունը:

Ըստ երևույթին, ռուսալեզու «ակցիայի»կազմակերպիչն է «Հյուր սերվիս» ընկերությունը, որը նույնականացվում է ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ. (լիազորությունները դադարեցվել են դատարանի վճռով) Գ.Գ-ի հետ:

Այսպիսով՝ պղծվել են «Լեզվի մասին» ՀՀ օրենքը, բարոյականությունը, քարտեզները:

Կարծում էի, որ այսքանով կավարտեմ:

Սակայն, նկատեցի, որ ռուսասիրահար «Հյուր սերվիս»-ին հաջողվել է պղծել նաև ռուսերենը:

Կրկին մտաբերեցի այժմ ԵՊՀ-ում դասավանդող, ռեկտորի նախկին ժ.պ. (լիազորությունները դադարեցվել են դատարանի վճռով) Գ.Գ-ին և առկա բազմաթիվ տառասխալներից ընտրեցի միայն «педОгогический университет»-ը, քանզի ասում են, որ Գ.Գ-ն վատ «педОгог» չէ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4512

Մեկնաբանություններ