ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Ձեր ուզած ցուցմունքները չի՞ տվել, չի՞ համաձայնել «համագործակցել» հայրենիքի հանձնման գործում, թե՞ ուղղակի սկզբունքային է, չկոտրվող ու դա է ձեզ հունից հանում

Ձեր ուզած ցուցմունքները չի՞ տվել, չի՞ համաձայնել «համագործակցել» հայրենիքի հանձնման գործում, թե՞ ուղղակի սկզբունքային է, չկոտրվող ու դա է ձեզ հունից հանում
24.03.2023 | 11:31

Արդեն 7 ամիս է կալանքի տակ է ՊԲ նախկին հրամանատար, ԶՈՒ-ում տարբեր հրամանատարական պաշտոններ զբաղեցրած ՄԻՔԱՅԵԼ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ:

Նրա կալանավորման իշխանական դրդապատճառների մասին շատ է խոսվել, սակայն վերջին ասուլիսում նրա անունն անուղղակի շահարկվեց 5-րդ շարասյան բացահայտումների համատեքստում` նշելով, որ հողեր հանձնելու թեմայով` Շուշիի գործով, բարձրաստիճան զինվորական կա կալանավորված:
Գեներալ Արզումանյանը ՊԲ հրամանատարի առաքելությունը ստանձնեց պատերազմի վերջին տասնօրյակում, երբ իրավիճակը բոլոր ուղղություններում չափազանց ծանր էր:
Այդպիսի իրավիճակում ամեն մարդ ՊԲ հրամանատարությունը չէր ստանձնի և այս պայմաններում Արզումանյանի անունը նույնիսկ անուղղակի ձևով դավաճանության հետ կապելը, պարզապես բխում է այս իշխանության անբարոյական հետագծից:
Արզումանյանի անձի հետ կապված հազար հարց ու խնդիր կարելի է քննարկել, սակայն նրա նվիրվածությունն ու անմնացորդ ծառայությունը Հայաստանին ու Արցախին քննարկելի չէ:
Դատարանի վճռի բացակայության, փաշինյանական անփառունակ արդարադատության պայմաններում, ՊԲ ակունքներում գտնվող և 3 տասնամյակ հայրենիքին ամեն ինչ տված զինվորականին վարկաբեկելը, ծանր հանցագործության մեջ մեղադրելը, ոչ այլ ինչ է, քան ուղիղ հարված բանակի հիմքերին, զինվորականներին և բոլոր այն անձանց, ովքեր նվիրական ծառայություն են կրել ու կրում հայկական բանակում:
Ձեր ուզած ցուցմունքները չի՞ տվել, չի՞ համաձայնել «համագործակցել» հայրենիքի հանձնման գործում, թե՞ ուղղակի սկզբունքային է, չկոտրվող ու դա է ձեզ հունից հանում:
44-օրյա պատերազմի բոլոր դրվագները պետք է խոշորացույցով ուսումնասիրվեն ու յուրաքանչյուրն իր մաս պատասխանատվությունը կրի հայրենիքի կորստի և հազարավոր զոհերի համար, սակայն դա պետք է իրականացվի օբյեկտիվ, բազմակողմանի քննության, այլ ոչ թե փաշինյանական համակարգի սցենարային ու նախապես գրված «եզրակացություններով»:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3180

Մեկնաբանություններ