Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Թատրոն եք սարքել, որ ի՞նչ անեք

Թատրոն եք սարքել,  որ ի՞նչ անեք
25.06.2013 | 02:00

Այնպիսի տպավորություն է, որ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի անհաջողությունից հետո ԱՄՆ-ը փորձում է «ուղեղների լվացքի» հերթական արարը խաղարկել` նոր թարմ անուն ներդնելով, այս անգամ` ոչ թե «Ջուլիան Ասանժ» վերնագրով, այլ «Էդուարդ Սնոուդեն»:
Ծիծաղելի է, սակայն ողջ աշխարհը` ЦРУ-ն, ФСБ-ն, МИ-6-ը, «Մոսադը» ոտքի վրա են նախորդ գիշերվանից: Դե գոնե տպավորությունն այդպիսին է: ՈՒժեղ միստիկ պատմություն է. Սնոուդենը (ոնց որ ասես` Սթոունհենջը), ինքը` մի մեքենայով, յուր իրերը` «մյուս» մեքենայով, «գնում» է թռչի Ռուսաստան: Չինաստանից: Հետո Վենեսուելա: Հետո` Էկվադոր: Մի ողջ գիշեր նա գտնվել է Ռուսաստանի օդանավակայանի չեզոք գոտում:
Այլ ուղի չկա՞ր: Իհարկե, կար: Բայց թատրոնն այսօր բոլոր կողմերին է պետք: ԱՄՆ-ը ցույց կտա, որ ահավոր դեմոկրատական երկիր է, իր «ЦРУ-շնիկը» իր վրայից «թռել» է, ինքը չի կարողանում նրան բերման ենթարկել, խաղում է բոլորի հետ ու ահավոր ազարտով: Իրականում ԱՄՆ-ը, ինչպես եղավ Ասանժի ժամանակ, որը «ճ» կարգի գաղտնի ինֆորմացիաներ «թողարկեց»` աշխարհն ամերիկացնելով, դրանով բոլորին պահելով ամերիկյան ազդեցության ենթագիտակցական դաշտում, հիմա էլ նույնն է: Զի Ասաժն ու յուր WikiLeaks-ը հնացել են, հարկավոր էր նոր, թարմ շոու, աշխարհի ենթագիտակցությունն ամերիկացնելու համար, մինչև որ ամերիկյան իրական երազանքը` Սիրիան ու Իրանը, այսօր իրար հավեսով «պաս» տվող Չինաստանն ու Ռուսաստանը իրենցով արվեն:
Մի խոսքով, Ռուսաստանը երեկ ողջ օրը աշխարհի ուշադրության կենտրոնում էր, ու քիչ էր մնում կարծեիր, որ հենց Ռուսիան է պայթեցրել մի ողջ ЦРУ, ու Ամերիկան էլ չի կարողանում այդ մեծ պարտությունից դուրս գալ: Ռուս լրագրողները նախորդ ողջ օրը հերթապահում էին օդանավակայանում, ցուցադրվող միակ նյութը այդպես էլ չհայտնաբերված Սթոունհենջն է, կներեք` իրենցից մի քանի մետր այն կողմ գտնվող, անտեսանելի Սնոուդենն է, Էկվադորի դեսպանը գնում-գալիս էր, չէր խոսում ոչ մեկի հետ, բոլորը շունչները պահած սպասում են. ամեն ինչ խորհրդավոր մշուշի մեջ է… ՈՒ հենց այդ պահին Ռուսաստանն ուժեղ քայլ է անում. զենքավաճառ-հզոր մագնատ Բուտի եղբայրը ակնարկ է անում ԱՄՆ-ին. «հը՞, մայ ֆրենդ, տա՞նք էս Սնոուդենին` մեր Բուտի փոխարեն, փոխանակենք-պրծնենք»:
-Ի՜նչ ես ախմախ-ախմախ դուրս տալիս,- հասկացնում է ԱՄՆ-ը, մտքում հռհռալով «КГБ-շնիկ» Ռուսաստանի վրա, որովհետև ցայս պահը ոչ մեկը չգիտի` էս Սնոուդենը ինչ է իրենից ներկայացնում ու իսկապե՞ս ЦРУ-ի պաշտոնական գործակալ է, գաղտնիքները գիտի՞, թե՞ աշխարհին հարիֆացնելու ամերիկյան հերթական քայլն է, որը լավ էլ աշխատում է` խաղի մեջ պահելով բոլորին:
Չնայած` մի ասա. արքայազն Ֆերդինանդը պատճառ դարձավ, որ սկսվի Առաջին համաշխարհայինը:
Մի խոսքով, շոուն ստացվեց: Ահագին գոլորշի բաց թողնվեց: Բոլոր դեպքերում չենք կարծում, որ մի ողջ գիշեր Ռուսաստանի օդանավակայանի չեզոք գոտում անցկացրած նորագույն Ջեյմս Բոնդը այնպիսի տեղեկություններ է ծախել Ռուսաստանին, որ նրա Էկվադոր մեկնելուց հետո աշխարհակարգը և Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները 360 աստիճանի փոփոխություն կապրեն: Չենք ընկնում նաև դավադրության տեսության գիրկը` կարծելու, որ Սնոուդենը ամերիկյան «կրիչ» է և դիտմամբ կարող է այնպիսի հակատեղեկույթ տալ Ռուսաստանին, որն ԱՄՆ-ին անչափ ձեռնտու լինի:
Կարծում ենք, որ Մեծ Մերձավոր Արևելք իրական «ճակատամարտից», Սիրիան ոչ թռիչքային դարձնելու, այնտեղ ու նաև Իրանում սեփական ծրագրերը իրականացնելուց առաջ ԱՄՆ-ը փորձում է իր նյարդերը մի քիչ հանգստացնել, զվարճանալ:
Մանավանդ որ «ՈՒթնյակի» գագաթնաժողովի ժամանակ ահագին հոգնեց` Պուտինին համոզել չկարենալու, Սիրիային վերաբերող համաժողովի օրն ու նպատակայնությունը չհստակեցնելու, Կիպրոսում էլ` ռուսական ռազմական նոր հենակետ ստեղծելու հաշվով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ