ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայկական ամոթ

Հայկական ամոթ
02.07.2024 | 17:22

Սրանք հազարավոր երեխեքի մահվան պատճառ են դարձել, սրանք հանձնել են Արցախը, սրանք հանձնում են Հայաստանը, սրանք թալանում են մեր երկրի բյուջեն, սրանք այլասերվածության մաստեր-կլաս են ցույց տալիս: Ու այս ամենի ֆոնին Ալեն Սիմոնյանը նկարներ է հրապարակում իր իսպանական հանգստից, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ճամարտակություններով է զբաղված: Սա նշանակում է թքել հայ ժողովրդի վրա: Աշխարհն էլ է այս ամենից հետո թքում մեզ վրա:

Ամոթ մեզ, որ այսպիսի իշխանություն ունենք: Ամոթ մեզ, որ դեռ չենք հեռացրել սրանց: Ամոթ մեզ, եթե սրանց չվռնդենք իշխանությունից:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 5840

Մեկնաբանություններ