ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ալիևը հերթական անգամ «գցեց» Փաշինյանին

Ալիևը հերթական անգամ «գցեց» Փաշինյանին
02.07.2024 | 13:29

Եթե նայենք փաստերին` Ալիևը հերթական անգամ «գցեց» Փաշինյանին: Համաձայն ապրիլի 19-ի պրոտոկոլի՝ երեկ պետք է ունենայինք դելիմիտացիա (դեմարկացիայի հանձնաժողովների կանոնակարգ, որը պետք է անցներ ներպետական վավերացում:

Այդ կանոնակարգը չունենք:

Տպավորություն է, որ Ալիևը Տավուշի հատվածում ստացավ իր ուզածը, հիմա չի շտապում սկսել դելիմիտացիա) դեմարկացիայի գործընթաց:

Սա այն դասական դեպքն է, երբ Ալիևը երկու անգամ Ալմա-Աթայի հռչակագիրը «վաճառում» է Հայաստանի վրա՝ առաջին անգամ կլանելով Արցախը, երկրորդ անգամ Տավուշի հատվածում Հայաստանին պարտադրելով միակողմանի զիջումներ:

ՈՒ դրա դիմաց Հայաստանը ոչ միայն ոչինչ չի ստանում, այլև մեզ պարտադրվում են Սահմանադրության փոփոխություններ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1934

Մեկնաբանություններ