ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սա՛ էլ կանցնի

Սա՛ էլ կանցնի
30.06.2024 | 10:20

Իրականությունից կտրված են ներկա իշխանավորները:

Աթոռները թույլ չեն տալիս, որ հասկանան տեղի ունեցած աղետի ողջ մասշտաբը, չէ՞ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենի տեղակալ՝ Բոշյան Արման:

Ինչպե՞ս ստացվեց, Արման, որ ամբողջ կյանքը նախկինների մոտ ծառայած, Գալուստ Սահակյանի նախկին օգնական՝ Քրիստինե Գրիգորյանը դարձավ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն:

ՈՒզում ես ասել, որ օտար պետությունների հատուկ ծառայություններն այստեղ վաստակ չունե՞ն:

Ո՞վ է Մարիա Կարապետյանը, Արման:

Հրապարակե՞մ օտար երկրներում արված դրա հին նկարները, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիների հետ, որտեղ բերանները մինչև ականջները բացած մի տորթ են ի ցույց դնում՝ Արցախն Արդբեջանի կազմում:

Արման, էսքան տղա ինչու՞ մատաղ արեցիք էլի, ինչու՞:

Պոստ ֆակտում չեմ ասում:

Պատերազմից 10 օր առաջ էլ եմ նույն բանն ասել, 2016 թվականի սեպտեմբերի 2-ին էլ եմ նույն բանը մոտավորապես ասել, երբ չսպասելով ելույթիս ավարտին, խոսքովս ոգեշնչված sms-ներ էիր ինձ գրում։

ՔՊ-ական ընկերներդ միլիոնատեր դարձան, աշխատավարձով էր չէ՞ ամեն բան, Արման:

Երկիրը կեղեքած սրիկաները հանգիստ ման են գալիս, իսկ

ելքս արդեն որերորդ տարին է, ինչ փակ է։

Չգիտեմ՝ Սերժի՞կն է հեղինակը, թե՞ հենց Նիկոլը:

Դու ավելի լավ կիմանաս:

Բոշյան, այսպես չի մնա, լավ իմացիր:

Ո՛չ Սերժիկն է հավերժ, ոչ՝ Նիկոլը:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ