ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անջրպետ՝ «ռոմանտիկ» ակնկալիքների և փաստացի հնարավորությունների միջև

 Անջրպետ՝ «ռոմանտիկ» ակնկալիքների և փաստացի հնարավորությունների միջև
17.06.2024 | 18:18

Այսօր, երբ հայտնի դարձավ, որ իշխող խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցելու օրենքի ուժով հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստին, մի քանի ուղիղ ու շիտակ հարց ուղղելու անզսպելի ցանկություն է առաջացել ընդդիմադիր երկու խմբակցությունների հարգելի պատգամավորներին։

Որոշե՞լ եք կրկին պահպանել ձեր մանդատները։ Ինչի՞ համար։ Սին խոստումների և անպտուղ ու անիրականանալի հույսերի համա՞ր։ Այն անկարողության և անօգնականության համար, որ դուք անընդհատ դրսևորու՞մ եք «անհարմար» իրավիճակներում:

Չեք գիտակցու՞մ, որ Բագրատ Սրբազանի կողմից հունիսի 9-ին հայտարարված իմպիչմենտի իրականացման համար անհրաժեշտ ձեր անբավարար ստորագրությունների և դրան հաջորդած «ուղերձային» անիմաստ ու անիրական գործողությունների պատճառով ծագած ճգնաժամը վկայում է ՁԵՐ «ռոմանտիկ» ակնկալիքների և փաստացի հնարավորությունների միջև խորը անջրպետի մասին։

Դու՛ք, դատարկ դահլիճում մենակ մնացած ընդդիմադիր պատգամավորնե՛րդ, այսօր վստահաբար հանդես եք գալու մեղադրանքներով, բողոքներով և պաթոսով լի ելույթներով՝ դիմելով ֆանտոմային լսարանին։ Ձեր խոսքերը խրոխտ ու բարձր են հնչելու, բայց դատարկ դահլիճի արձագանքն ընդգծելու է ձեր խոսքերի ու ջանքերի անիմաստ և ապարդյուն լինելը։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 6314

Մեկնաբանություններ