Քանի որ առաջիկայում փորձելու են բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով վարկաբեկել այս շարժման հոգևոր-քաղաքական առաջնորդությունը ստանձնած Հայ առաքելական եկեղեցուն՝ միանգամից ասեմ։
Լիմոլոգիան գիտություն է միջպետական ու ադմինիստրատիվ սահմանների մասին:
Դասական լիմոլոգիայի համաձայն՝ միջպետական սահմանը պետք է որոշվի նաև ըստ դրա գենեզիսի: Գրականության մեջ դա կոչվում է սուբսեկվենտ սահման, որը ձևավորվում է էթնոմշակութային արեալի հիման վրա...
Մանիպուլյացիա անող և կեղծիք տարածող ֆեյքերի կիբեռխաժամուժը հիմա էլ սկսել է վախեցնել, որ Հայաստանում կրոնապետություն կհաստատվի, ինչպես ԻԻՀ-ում, «միջնադար» կգա ու շատ ազատություններ կսահմանափակվեն։
Բագրատ սրբազանի գլխավորությամբ դեպի Երևան ընթացող չարխափան երթը, ուղեկցող մթնոլորտն ու պատկերներն ինքնին խոսուն են: Այն աստիճան, որ հավելյալ մեկնաբանությունների կարիք, կարծում եմ, չկա:
Բայց մեկնաբանելու բաներ, ինչ խոսք, կան:
Բոլոր փուչ ազատականներին, օտարամոլներին և продвинуты խաղացողներին միավորում է մի քանի հանգամանք: Նախ՝ հատվածական ինֆորմացիան, այլ ոչ թե գիտելիքը, և երկրորդ՝ ձևախեղված քննադատական մտածողությունը, որով նրանք քողարկում են տարրական գիտելիքների (հատկապես՝ հայ ժողովրդի պատմության) բացակայությունը: Մնում է հույսը դնել հատվածական ինֆորմացիաների հմուտ ժանգլյորության և օտար նարատիվների շահարկման վրա:
Լինում են պատմության շրջադարձային պահեր, երբ տակտիկական լուծումները իրենց հետևանքների հզորությամբ դառնում են ստրատեգիական լուծումների համարժեքներ։
Բայց դա չի բացառում, որ նման հզոր տակտիկական լուծումները ստրատեգիական իմաստով, վերջին հաշվով, սխալ դուրս գան։
Նման հարց է Թուրքիայի BRICS-ին անդամակցելու հարցը, որը Ռուսաստանում ոգևորությամբ ընդունվեց...