01.09.2024|
20:24
Փաշինյանի երեկվա ասուլիսյան մտասփռումները ընդհանուր առմամբ սպասելի և բացատրելի էին, ուշագրավը Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ «բայց» շաղկապով սկսված մտքերի շարքն էր, խոսուն հարցերով՝ ո՞վ նրան ուղարկեց, գործուղեց Հայաստան, ո՞վ նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով, որին հետևեց ապշեցուցիչ արձանագրումը․ «Դա իրոք լուրջ խնդիր է, որով մենք զբաղվում ենք»։