Այսօր` օգոստոսի 18-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշվում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:
Մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվող այս արարողությունն Աստվածամորը նվիրված տոներից ամենահինն է և Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդը:
Աստվածամոր Վերափոխումը հայ ազգի ամենասիրված ու նվիրական տոներից է, որը ժողովուրդն անվանում է նաև Խաղողօրհնեք:
Սուրբ Պատարագից հետո կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը:
Եկեղեցին օրհնելով խաղողը, այդ միջոցով օրհնում է տարվա ողջ բերքն ու բարիքը։
Խաղողօրհնեքի ընթացքում կատարվում է «Փա՜ռք Սուրբ Խաչի» շարականը, ապա ընթերցվում է սբ. Ներսես Շնորհալու խաղողի օրհնության աղոթքը:
Ապա օրհնված ողկույզները բաժանում են ժողովրդին:
Շնորհավոր բոլորիս նվիրական այս տոնը:
Սուրբ Կույսի բարեխոսությամբ Նրա Որդու Աջն անպակաս լինի մեր երկրի, մեր ժողովրդի գլխից և հաղթության բավիղներով առաջնորդի մեզ դեպի կորուսյալ հայրենիքի վերագտնում-վերականգնում:
Հա՛յ
Հայաստա՛ն
Հայրենի՛ք
ՈՒ
Աստված
Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ.
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի հաջորդ օրը, այս տարի` օգոստոսի 19-ին, Մեռելոց է:
Եկեղեցիներում կմատուցվի հոգեհանգստյան սուրբ Պատարագ հանգուցյլաների հոգիների խաղաղության համար, որից հետո մարդիկ կայցելեն իրենց հարազատների շիրիմներին: