Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «Ես չեմ հասկանում, թե ի՛նչ նպատակով է Արամ Մկրտչյանը շրջանառում թշնամու ջրաղացին ջուր լցնող թղթերը»

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «Ես չեմ հասկանում, թե ի՛նչ նպատակով է Արամ Մկրտչյանը շրջանառում թշնամու ջրաղացին ջուր լցնող թղթերը»
05.08.2024 | 18:57

Մի քանի օր շարունակ Արամ Մկրտչյանը, ով իրեն ներկայացնում է իբրև Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության վարչապետ, և նրա կինը, ով իրեն ներկայացնում է այդ նույն անունով կառավարության մշակույթի նախարար, ֆեյսբուքում եռանդով տարածում են ադրբեջանական փաստաթղթեր, ու նույն եռանդով վիրավորում, հայհոյախոսում իմ հասցեին, նրա համար, որ նկատեցի և բարձրաձայնեցի տարածվող հակահայկական կեղծիքի մասին:

Հիշեցնեմ` Արամ Մկրտչյանն այդ «փաստաթուղթ» ներկայացնում է իբրև Ցարական Ռուսաստանի 1897թվականի մարդահամարը ներկայացնող փաստաթղթեր, որում գրված է՝ «ադրբեջանցիներ» եզրույթը, ու ներկայացվում է «ադրբեջանցիների» թվաքանակը: Փաստաթուղթը հրապարակող անձը՝ Մկրտչյանը, նաև առանձին գրությամբ շեշտել էր Կայսրությունում ապրող ադրբեջանցիների ու հայերի թվաքանակի տարբերությունը, նկատելով, որ 1897-ին Կայսրությունում ապրող ադրբեջանցիների թվաքանակը եղել է ավելին, քան հայերինն է:

Իմ հորդորները՝ հեռացնել կեղծիքը, պատմական փաստերի հստակ խեղաթյուրումը, քանի որ 1897թ-ին չէր կարող խոսք լինել «ադրբեջանցիների» մասին, անտեսվեցին, հակառակը, Մկրտչյանը կնոջ հետ միասին անցավ նոր հարձակման:

Իրեն՝ ԱՀ վտարանդի կառավարության մշակույթի նախարար հռչակած տիկինը է՛լ հայհոյախոսում է, է՛լ վիրավորում, հետն էլ նոր կեղծիքներ մոգոնում: Հետո սկսեցին ինձ մեղադրել նրանում, թե իբր ես իրենց կողմից տարածվող փաստաթղթերը ցույց չեմ տվել ԳԱԱ Պատմության Ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին, խեղաթյուրել եմ իրենց փաստերը, «մանիպուլացրել» եմ պրոֆեսորին, դրա համար էլ Աշոտ Մելքոնյանը հանդես է եկել այսպիսի հայտարարությամբ. «Բացեք, կարդացեք, 1897 թ. մարդահամարի մեջ չկա «ադրբեջանցիներ» եզրույթ, իսկ եթե շրջանառվում է նման փաստաթղթ, ուրեմն` կեղծիք է»:

Կարդացեք այստեղ՝ https://hayqnews.am/?p=31620:

Արամ ու Կարինե գերմանաբնակ ամուսինների կեղծարարությունը, ադրբեջանանպաստ աղմուկը լռեցնելու համար, այսօր ես այցելեցի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա ու պարոն Մելքոնյանին անձամբ փոխանցեցի ամուսինների կողմից շրջանառվող հակահայկական փաստաթղթերը:

Եվ հիմա ձեզ եմ ներկայացնում հարցազրույցիս ձայնագրությունը: ԱՐԺԵ ԼՍԵԼ

Մնացածի մասին հետո:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4176

Մեկնաբանություններ