ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քանի դեռ կա Ռուսաստան պետություն, Հայաստանի համար շահեկան է լինելու ԵԱՏՄ անդամությունը

Քանի դեռ կա Ռուսաստան պետություն, Հայաստանի համար շահեկան է լինելու ԵԱՏՄ անդամությունը
23.06.2024 | 12:23

ԵՄ-ին անդամակցելու խորհրդարանական դեմարշը Հայաստանի` ԵՄ անդամության հետ կապ չունի։ Սա դեմոնստրատիվ ակնարկ է Ռուսաստանին`

1. Ընդունել 2018 թ. «հեղափոխության» քաղաքական տրամաբանության շարունակությունն այնպես, ինչպես պրոցեսի շահառուներն են դա ցանկանում տեսնել։

2. Փոխել հայ-ռուսական հարաբերություններում, այսպես կոչված, առաջին ջութակի դեր կատարող ընդդիմադիր քաղաքական ուժին կամ ուժերին։ ԵՄ դրոշով խորհրդարանում բեմականացված միջոցառմանը զուգահեռ, այսպես կոչված, ընդդիմադիր սեգմենտից հնչող հայտարարությունները, թե Սրբազան շարժումը դարձրեց «Դիմադրություն-2», թե իբր չհայտարարեց, որ նախկիններին վերադարձ չի լինելու և այլն, նույն պրոցեսի փոխլրացնող բաղադրիչներ են։

3. Չպնդել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի իրացման անհրաժեշտությունը` ընդունելով, այսպես կոչված, խաղաղության արևմտյան օրակարգի իրացման անխուսափելիությունը։

Հ.Գ. Ինչ վերաբերում ԵՄ-ին անդամակցելու իրական հավանականությանը, Հայաստանի պարագայում այն հավասար է զրոյի։ Ոչ թե նրա համար, որ գործընթացի հիմքում անլուրջ ուժեր են, ոչ թե նրա համար, որ նույն Թուրքիայի ու Վրաստանի համար ԵՄ-ին անդամակցելը տասնամյակներ շարունակ մնում է որպես անիրականանալի երազանք, այլ նրա համար, որ Հայաստանի աշխարհագրությունն ու տնտեսության ռազմավարական կառուցվածքն է այդպիսին. քանի դեռ կա Ռուսաստան պետություն` իր տնտեսական ինտեգրացիոն շահերով, Հայաստանի համար շահեկան է լինելու ԵԱՏՄ անդամությունը։ Այլ բան է կապերի դիվերսիֆիկացիայի ձգտումը և հավանականությունը, բայց սա էլ ցանկացած պարագայում նախատեսելու է ԵԱՏՄ-ի հետ կապված շահերի հաշվառում։ Հակառակը հնարավոր չէ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2273

Մեկնաբանություններ