Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հունիսի 13
Այժմ սկսել ես լեռն ի վեր բարձրանալու դժվարին գործընթացը: Թեպետ անհարթ ու ցից աստիճաններ են քեզ վեր տանում, բայց ուրիշներին օգնելու քո ուժը իրոք հրաշալի կլինի:
Դու միայնակ չես բարձրանա:
Բոլոր նրանք, որոնց այժմ ուղարկում ես քո ջերմ ու սիրալիր մտածումները, վեր պիտի բարձրանան ու առաջնորդվեն քո կողմից: Երբ շարունակ Ինձ նայես, քո բոլոր մտածումները կներշնչվեն Աստծո կողմից:
Գործադրիր դրանք, և դու արդեն առաջնորդված կլինես Աստծուց:
Դրանք քո անձնական, բնածին մտածումները չեն, այլ ներշնչված են Իմ Հոգու կողմից, ուրեմն երբ հնազանդվում ես դրանց, քո աղոթքներն արդեն իսկ պատասխան են ստանում:
Սիրիր և ապավինիր:
Երբ քո մեջ չի մնա այլևս ոչ մի անազնիվ մտածում, այն ժամանակ Ես կկարողանամ գործել արդեն Իմ ամբողջ Հոգով: Իսկ երբ Իմ Հոգին է գործում, ոչ մի ուժ չի կարող նրան արգելք լինել: