ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԵՊՀ-ում իսկական «ежовщина-2» է

ԵՊՀ-ում իսկական  «ежовщина-2» է
13.05.2024 | 17:34

ԵՊՀ-ում հաստատվում են նախորդ դարի 30-ականներին ԽՍՀՄ-ում տիրող բարքերը, իսկ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն ստանձնել է Եժով Նիկոլայի դերը:

ՈՒրեմն, datalex.am կայքից ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն (ԵԴ/26046/02/22), ԵՊՀ-ի աշխատակիցներ Մ.Ա.-ն, Վ.Զ.-ն և Հ.Ա.-ն, ի թիվս այլ մանր-մունր պատճառների, աշխատանքից ազատվել են «սոցցանցերում հրապարակումների» ու «ԵՊՀ-ի և ԵՊՀ ղեկավարության դեմ բացասական հրապարակումների աննախադեպ թվով հայտնի ԶԼՄ-ին թղթակցելու» համար:

Սկիզբը վատը չէր: Սակայն «ежовщина»-ն պետք է շարունակություն ունենա:

Ըստ այդմ, առաջարկում եմ ԵՊՀ-ում երեք անձանցից բաղկացած «դաշտային դատարան» ստեղծել: Այդ նպատակով, ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց պետք է ամբիոն (տրիբունա) կառուցել, իսկ կախաղանի համար ամենահարմար տեղը նույն մասնաշենքի դիմաց առկա լողավազանն է:

Դե, ի՞նչ:

Եժով Նիկոլայը կա, «դաշտային դատարանը» կլինի, ամբիոն (տրիբունա) և կախաղան կառուցելն օրերի խնդիր է:

Հա, առաջին երեք դատապարտյալներն էլ կան` Մ.Ա.-ն, Վ.Զ.-ն և Հ.Ա.-ն:

Եվ, ուրեմն, ի գո՜րծ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.

Բա, հո «սոցցանցերում հրապարակումները» ու «ԵՊՀ-ի և ԵՊՀ ղեկավարության դեմ բացասական հրապարակումների աննախադեպ թվով հայտնի ԶԼՄ-ին թղթակցելը» խաղ ու պար չէ՞:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ